Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, 2-րդ և 3-րդ մասերի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 4-րդ կետի և նույն որոշմամբ հաստատված կարգի 33.1-րդ կետի գ) ենթակետի, 35-րդ կետի գ) և ե) ենթակետերի, 35.1-րդ և 39-րդ կետերի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2025 թվականի հունիսի 20-ի թիվ 148-Ա որոշումը և հաշվի առնելով որ ինքնակամ շինությունն իրականացրած քաղաքացին, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Հովունի գյուղի բնակիչ՝ Յուրա Սամվելի Միրիջանյանը 2024 թվականի հոկտեմբերի 2-ի իր դիմումով ընդունել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օրինական ճանաչված և Ախուրյան համայնքի սեփականությունը համարված 43,12 քառակուսի մետր արտաքին մակերեսով արտադրական նշանակության պահեստը, ինչպես նաև դրա պահպանման ու սպասարկման համար նախատեսված Ախուրյան համայնքի սեփականությունը հանդիսացող 08-071-0043-0019 կադաստրային ծածկագրով 0,004312 հեկտար մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամասի նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքով ձեռք բերելու առաջարկությունը, որոշում եմ՝
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականությունը համարված, ինքնակամ կառուցված և օրինական ճանաչված 43,12 քառակուսի մետր արտաքին մակերեսով արտադրական նշանակության պահեստը՝ յուրաքնչյուր մեկ քառակուսի մետրի արժեքը 20000 դրամի և շինության տարածագնահատման գոտիականության 0,0631 գործակցի արտադրյալի չափով, ինչպես նաև դրա պահպանման ու սպասարկման համար նախատեսված, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականությունը հանդիսացող 08-071-0043-0019 կադաստրային ծածկագրով, 0,004312 հեկտար մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամասը կադաստրային արժեքով (անշարժ գույքի հասցեն՝ Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, Ախուրյան համայնք, գյուղ Հովունի, 1-ին փողոց, 5-րդ նրբանցք, 4/4 պահեստ, իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 10062025-08-0034) ուղղակի վաճառքով, գնման նախապատվության իրավունքով, 63817 (վաթսուներեք հազար, ութ հարյուր տասնյոթ) դրամ ընդհանուր արժեքով, որից՝ 54417 (հիսունչորս հազար, չորս հարյուր տասնյոթ) դրամը շինության արժեքն է, իսկ 9400 (ինը հազար, չորս հարյուր) դրամը՝ հողամասի, օտարել ինքնակամ կառույցն իրականացրած անձ՝ քաղաքացի Յուրա Սամվելի Միրիջանյանին (ծնված 1964 թվականի հուլիսի 13-ին)։
2.Սույն որոշման 1-ին կետում նշված վաճառքի ընդհանուր գնին հավելել տվյալ գույքային միավորի նկատմամբ, մինչև օտարումը Ախուրյան համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները՝ վճարման անդորրագրերի հիման վրա:
3.Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացու հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր և ապահովել սույն որոշումից բխող իրավունքների պետական գրանցումը՝ քաղաքացու միջոցներով:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացի Յուրա Սամվելի Միրիջանյանին պատշաճ ծանուցելու օրվան հաջորդող օրվանից: