Այսօր: Երեքշաբթի, 8 Հոկտեմբերի 2024թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 225
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 213-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՂՈՒԿԱՍ ՄՈՒՐԱԶՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ախուրյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՒՄ ՄԱՅԻՍՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 08-077-0108-0022 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 21-Ի ԹԻՎ 113-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ, 15-րդ մասերի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի  դրույթներով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի Կ-16082024-08-0251 որոշումը և հիմք ընդունելով հողամասի սեփականատեր՝ Սերգեյ Բորիսի Համբարյանի դիմումը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Մայիսյան բնակավայրում գտնվող 08-077-0108-0022 կադաստրային ծածկագրով, գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող հողատեսքի 0,6 հեկտար մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողեր գործառնական նշանակություն՝ ջերմոցային տնտեսություն և անասնագոմ կառուցելու համար:

2. Սույն որոշման 1-ին կետով կատարված փոփոխությունը սահմանված կարգով արտացոլել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում:

3. Անվավեր ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2024 թվականի մայիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերում Կարմրաքար բնակավայրը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Շիրակ-6 համակցված տարածական պլանավորման փաստաթղթում 08-055-0108-0022 կադաստրային ծածկագրով հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին» թիվ 113-Ա որոշումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԶԱՎԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ


Նախագիծ կազմող ՂՈՒԿԱՍ ՄՈՒՐԱԶՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner