|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Ախուրյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնք ՀՀ Շիրակի մարզ, գ. Ախուրյան, 0312 70885 , 0312 70303, akhuryan.shirak@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
16 հուլիսի 2025 թվականի N 791-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՅԻՍՅԱՆ ԵՎ ՀԱՑԻԿ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ՝ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ N 0013605, N 0013606 ԵՎ 08-065-0236-0016 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 90-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի, «Տեղական ինքնակառավարման մասին» 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին հասցեագրված՝ քաղաքացի Սոնյա Գևորգի Մխիթարյանի դիմումը (մուտքագրված 17/06/2025 թվական, թիվ Դ-636/25)՝ ըստ օրենքի ժառանգության իրավունքով (նոտարական ակտի կոդ 605-20250425-84-8954651) իրեն փոխանցված գույքային իրավունքները պետական գրանցման ներկայացնելու համար, գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասերի վարձակալության պայմանագրերը իր անվամբ վերաձևակերպելու մասին, որոշում եմ՝ 1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Մայիսյան և Հացիկ բնակավայրերի տարածքում գտնվող՝ վկայականների N 0013605, N 0013606 և 08-065-0236-0016 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության 4, 3,5 և 1,674 հեկտար մակերեսով հողամասերի վարձակալության պայմանագրերը վերաձևակերպել վարձակալ Գևորգ Խանաևի Մխիթարյանի մահից հետո (մահացած 22/04/2022 թվական) ժառանգություն ընդունած ժառանգ՝ Սոնյա Գևորգի Մխիթարյանի անվամբ: 2.2002 թվականի սեպտեմբերի 6-ին և 2010 թվականի մայիսի 19-ին կնքված, գրանցամատյանում թիվ 1341, թիվ 1342 և թիվ 746 համարների վարձակալության պայմանագրերի մնացած պայմանները թողնել անփոփոխ: 3.Հողամասերի վարձակալության պայմանագրերի վերջնաժամկետներն են՝ 2022 թվականի սեպտեմբերի 6-ը և 2035 թվականի մայիսի 19-ը: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԶԱՎԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(764.36 Կբ)
Որոշում 791-Ա |
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|