Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 2-րդ մասի դրույթներով, հիմք ընդունելով հողամասի վարձակալ՝ Սմբատ Բարսեղի Բարսեղյանի դիմումը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի ԱԽուրյան համայնքի ղեկավարի առաջարկությունն ու հողամասը հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի կազմում չլինելու հանգամանքը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ 1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականությունը հանդիսացող, Ախուրյան բնակավայրի, Ախուրյանի խճուղի, 4-րդ փակուղի, 2/2 հասցեում գտնվող, 08-007-0079-0019 կադաստրային ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 0,03 հեկտար մակերեսով հողամասը ուղղակի վաճառքի միջոցով, կադաստրային արժեքով օտարել՝ սպասարկման օբյեկտ կառուցելու նպատակով, վարձակալության իրավունքով հողամասն օգտագործող քաղաքացի՝ Սմբատ Բարսեղի Բարսեղյանին (ծնված 1983 թվականի հուլիսի 22-ին):
2.Հողամասի օտարման գինը կազմում 366300 (երեք հարյուր վաթսունվեց հազար երեք հարյուր) դրամ:
3.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին՝
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացու հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր և ապահովել սույն որոշումից բխող իրավունքների պետական գրանցումը՝ քաղաքացու միջոցներով:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացի Սմբատ Բարսեղի Բարսեղյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |