Այսօր: Երեքշաբթի, 3 Դեկտեմբերի 2024թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 114
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
2024,Դեկտեմբեր 2 - 16
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆԻ «ԿԱՄՈՅԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2024,Նոյեմբեր 22 - Դեկտեմբեր 18
ՄԱՍՆԱԿՑԵՔ ՙՙԴԱՐՁԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՁԵՌՆԵՐԵՑ՚՚ ԾՐԱԳՐԻՆ
2024,Նոյեմբեր 22 - Դեկտեմբեր 22
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ << ԼԵՈՅԻ ԱՆՎԱՆ ՄՍՈՒՐ - ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ>> ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2024,Նոյեմբեր 12 - Դեկտեմբեր 17
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ՀՈՂԵՐԻՑ ԱՃՈՒՐԴՈՎ ՀՈՂԱՄԱՍԵՐ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2024,Նոյեմբեր 8 - Դեկտեմբեր 9
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ <<ԱՅԳԱԲԱՑ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ>> ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՖԻԶԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ՀՐԱՀԱՆԳՉԻ ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՄՐՑՈՒՅԹԻ
2023,Դեկտեմբեր 4 - 2024,Դեկտեմբեր 28
ՀՈՂԻ ՀԱՐԿԻ,ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ, ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ և ՎՃԱՐՆԵՐԻ, ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻ ԱՊԱՌՔՆԵՐԸ ՎՃԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
2018,Օգոստոս 10 - 2027,Օգոստոս 10

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ << ԼԵՈՅԻ ԱՆՎԱՆ ՄՍՈՒՐ - ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ>> ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
ԼՈՒՍԻՆԵ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
12/11/2024
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
17/12/2024
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Շիրակի մարզի Ախուրյանի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի «Լեոյի անվան մսուր - մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար։

1․ Մրցույթին մասնակցելու իրավունք ունի Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացին, որն ունի՝

1) բարձրագույն կրթություն.

2) կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով ստացած նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր),

2․ Տնօրենի ընտրության լրացուցիչ պայմաններն են`

1) տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

2) ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն.

3) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.

4) աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություններ.

5) ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն.

6) առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:

3․ Մրցույթին մասնակցելու իրավունք չունի այն անձը, ով`

1) «Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 1-4-րդ մասերով սահմանված կարգով չի ստացել նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիր.

2) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

3) դատական կարգով զրկվել է մանկավարժական կամ վարչական գործունեությամբ զբաղվելու իրավունքից.

4) ունի այնպիսի հիվանդություն, որը կարող է խոչընդոտել մանկավարժական կամ վարչական գործունեության կատարմանը.

5) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով մարված կամ վերացված չէ, բացառությամբ այն դեպքերի, երբ դատապարտվել է ոչ դիտավորյալ հանցագործություն կատարելու համար:

6) ներկայացրել է փաստաթղթեր, որոնք չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի մարտի 26-ի N 02-Ն հրամանով հաստատված կարգի 12-րդ կետով սահմանված պահանջներին, լրիվ չեն կամ թերի են.

7) 65 տարին լրացած քաղաքացիները:

4․ Քաղաքացիները ՀՀ Շիրակի մարզի Ախուրյանի համայնքապետարանի աշխատակազմ (ՀՀ Շիրակի մարզ, Ախուրյան համայնք, գյուղ Ախուրյան, Գյումրու խճուղի 42, երկրորդ հարկ ,13 սենյակ) անձամբ պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

1) դիմում.

2) մեկ լուսանկար` 3x4 չափսի.

3) քաղվածք աշխատանքային գրքույկից կամ տեղեկանք աշխատանքային գործունեության մասին.

4) ինքնակենսագրություն.

5) անձնագրի կամ նույնականացման քարտի, բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի, արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի, նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման հավաստագրի՝ բնօրինակները և պատճենները.

6) տեղեկանք` մշտական բնակության վայրից.

7) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում)։

Հիմնական աշխատավարձի չափը՝ հաստատված հաստիքացուցակին համապատասխան։

Քաղաքացիները մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնում են անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով: Քաղաքացիների ներկայացրած փաստաթղթերի պատճենները ետ չեն վերադարձվում:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժամը 10:00-ից մինչև 13:00-ն և 14:00-ից մինչև 17:00-ն, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային օրերից: Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 2024թ. դեկտեմբերի 2-ը ներառյալ՝ մինչև ժամը 17:00-ն:

Մրցույթը կկայանա 2024 թվականի դեկտեմբերի 17-ին, ժամը 11:00-ին

Մրցույթին մասնակցել ցանկացողները իրավական ակտերի ցանկը ստանալու համար կարող են դիմել Ախուրյանի համայնքապետարանի աշխատակազմ (հասցեն՝ ՀՀ Շիրակի մարզ, Ախուրյան համայնք, գյուղ Ախուրյան, Գյումրու խճուղի 42, երկրորդ հարկ ,13 սենյակ հեռ. (0312) 70885 ):

«Լեոյի անվան մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ- ի հասցեն է՝ ՀՀ Շիրակի մարզ, Ախուրյան համայնք, գյուղ Ախուրյան, Հ. Դավթյան փողոց, 26 մանկապարտեզ։

ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
file (1.4ՄԲ)
Բոլորը
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2-ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆ
Երկրորդ նստաշրջանի հերթական՝ 16-րդ նիստ
Երկրորդ նստաշրջանի հերթական՝ 15-րդ նիստ
Երկրորդ նստաշրջանի հերթական՝ 14-րդ նիստ
Երկրորդ նստաշրջանի հերթական՝ 13-րդ նիստ
Երկրորդ նստաշրջանի հերթական՝ 12-րդ նիստ
Առաջին նստաշրջանի 11-րդ նիստ
Առաջին նստաշրջանի 10-րդ նիստ / 3-րդ մաս
Առաջին նստաշրջանի 10-րդ նիստ / 2-րդ մաս
Առաջին նստաշրջանի 10-րդ նիստ / 1-ին մաս
Առաջին նստաշրջանի 9-րդ նիստ/ 1-ին մաս
Առաջին նստաշրջանի 9-րդ նիստ / 2-րդ մաս
Ախուրյան համայնքի ավագանու հերթական նիստ
Առաջին նստաշրջանի 9-րդ նիստ / 3-րդ մաս
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ավագանի
նիստ
ավագանու հերթական նիստ
Ավագանու նիստ
Ախուրյանի փողոցաշինություն
ավագանու նիստ
ավագանու նիստ
ինչպես դիմել համայնքապետարան
Ավագանու նիստ
Մակնապարտեզ
Մեր հերոսները
Հերոսներ
ավագանի հերթական նիստ
25
հարցազրույց
1
1
31.05.2019թ
Ախուրյան համայնքի մարզադպրոց
ծաղկազարդ
1
1
1
ՇՈՒՇԱՆ նախակրթարան
Իմ գյուղը` Բասեն
Քննարկում
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner