Այսօր: Ուրբաթ, 18 Հոկտեմբերի 2024թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 127
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1117-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Ախուրյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնք
ՀՀ Շիրակի մարզ, գ. Ախուրյան, 0312 70885 , 0312 70303, akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 հոկտեմբերի 2024 թվականի N 1117-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԹՎՈՎ 5 ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի, «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 5-րդ հոդվածի 1-ին  և 2-րդ , 8-րդ հոդվածի 1-ին, 2-րդ կետերի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի  Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2024 թվականի հոկտեմբերի 11-ի թիվ 223-Ա որոշումը, որոշում եմ՝

1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականությունը հանդիսացող թվով 5 շարժական գույքերն օտարելու համար կազմակերպել աճուրդ- վաճառք։

2.Աճուրդ - վաճառքը կազմակերպել 2024 թվականի նոյեմբերի 5-ին, ժամը 11։00-ին, Ախուրյանի համայնքապետարանի շենքում (հասցեն` Շիրակի մարզ, գյուղ Ախուրյան, Գյումրիի խճուղի, 42 շենք)։

3.Աճուրդի անցկացումից առաջ օրենքով սահմանված կարգով «Առավոտ» օրաթերթում, Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների http://www.azdarar.am պաշտոնական կայքէջում, Շիրակի մարզպետարանի պաշտոնական կայքէջում, Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայքէջում հրապարակել հայտարարություն՝ սակարկությունների անցկացման տեղի, օրվա, ժամի, գույքերի գտնվելու վայրի, մեկնարկային գների, նախավճարների չափի, քայլերի չափի մասին։

4.Հաստատել հրապարակային սակարկությունների հայտարարության տեքստը համաձայն թիվ 1 հավելվածի:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԶԱՎԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(15.38 Կբ) հավելված
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 5

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner