Այսօր: Կիրակի, 8 Սեպտեմբերի 2024թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 58
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
08.08.24 ՀԱՑԻԿԱՎԱՆՈՒՄ ՈՌՈԳՄԱՆ ՋՈՒՐ ԿՈՒՆԵՆԱՆ
Հացիկավան կատարած այցի ընթացքում Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը, ղեկավարի տեղակալ Կարեն Ներսիսյանի և ոլորտային պատասխանատուների հետ շրջել է բնակավայրում, հանդիպել, զրուցել բնակիչների հետ, լսել նրանց խնդիրներն ու առաջարկները:
✅Հացիկավանցիները որպես առաջնային խնդիր առանձնացրել են տնամերձ հողատարածքների ոռոգման ջրի բացակայությունը:
✅Համայնքի ղեկավարը քննարկել է խնդիրը, լուծման ուղիները ներկայացրել բնակիչներին.
✅Մոտ օրերս համայնքի միջոցներով կտեղադրվի պոմպ, որի միջոցով արդեն առկա խողովակաշարով 13 տնտեսությունների տնամերձ ցանքատարածությունները կապահովվեն ջրով:
07.08.24 ԲԱՐԵԿԱՐԳՎՈՒՄ Է ՀԱՑԻԿԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԲԱԿԸ
Հացիկ բնակավայր կատարած այցելության շրջանակում Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանի գլխավորած աշխատանքային խումբը շինարարի հետ հետևել է Հացիկի մանկապարտեզի բակի բարեկարգման սուբվենցիոն ծրագրի ընթացքին:
32 միլիոն դրամ արժողությամբ ծրագրով նախատեսված է բարեկարգել մանկապարտեզի բակը, տեղադրել մանկական խաղեր, անցկացնել արտաքին լուսավորության և ջրամատակարարման ցանց, ցանկապատել տարածքը, ինչպես նաև գազաֆիկացնել շենքը:
Համայնքի ղեկավարը մանրակրկիտ ուսումնասիրել է կատարված աշխատանքները, արել դիտարկումներ, հորդորել արագ վերացնել մատնանշված թերությունները:
02.08.24 ՎԵՐԱՆՈՐՈԳՎՈՒՄ Է ԱՐԵՎԻԿԻ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑԸ
Մեկնարկել են Արևիկի երաժշտական դպրոցի վերանորոգման աշխատանքները:Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը, ղեկավարի առաջին տեղակալ Կարեն Ներսիսյանի հետ այցելել է Արևիկի երաժշտական դպրոց, հետևել մեկնարկած մեծածավալ շինարարական աշխատանքներին:Հիշեցնենք, օրեր առաջ համայնքի ղեկավարին էին դիմել երաժշտական դպրոցի տնօրեն Արմենուհի Մսրյանը և աշխատակազմը խնդրով, որ համերգային դահլիճը գտնվում է վատթար վիճակում և առաջարկել էին թեթև կոսմետիկ վերանորոգման միջոցով խնդրին մասնակի լուծում տալ:Համայնքի ղեկավարը շրջել էր երաժշտական դպրոցում, քննարկել առաջարկը և որոշել ոչ միայն համերգասրահը, այլև ամբողջ դպրոցը ոչ թե թեթև, այլև հիմնովին վերանորոգել:Ամառային արձակուրդներից հետո դասերը կվերսկսվեն վերանորոգած և կահավորած ... Մանրամասն
31.07.24 ՀՐԱԺԵՇՏ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻՆ
Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը մասնակցել է Ախուրյանի Լեոյի անվան մանկապարտեզի ուսումնական տարվա ավարտական հանդիսությանը: Մանկապարտեզին հրաժեշտ է տվել 28 սան:
📔Ախուրյան համայնքում կրթության ոլորտում ցուցաբերած ակտիվ աշխատանքի և անմնացորդ նվիրումի համար Զավեն Մանուկյանը պատվոգրով է պարգևատրել մանկապարտեզի տնօրեն Սուսաննա Խաչկալյանին:
📔Նա կենսաթոշակային տարիքի բերումով տնօրենի պաշտոնին հրաժեշտ կտա, սակայն համայնքի ղեավարի նախաձեռնությամբ այլ հաստիքով կմնա և կշարունակի մանկավարժական գործունեությունը՝ իր փորձը ներդնելով համայնքի մանուկների կրթության և դաստիարակության գործում:
30.07.24 ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ
Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ավագանու արտահերթ՝ 7-րդ նիստը:
✔️Համայնքի ավագանու 27 անդամներից ներկա են եղել 21-ը:
✔️Քննարկման են ներկայացվել 20 հարց, որոնք հաստատվել են ավագանու կողմից:
Նիստի ուղիղ տեսագրության հղումը ներքևում:👇
 
 
29.07.24 ՋՐԱՌԱՏՈՒՄ ՎԵՐԱՆՈՐՈԳՎՈՒՄ Է ՄԱՐԶԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԴԱՀԼԻՃԸ

Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանն աշխատանքային այցով Ջրառատ բնակավայրում էր:

Համայնքի ղեկավարը բնակավայրի վարչական ղեկավար Հովհաննես Խաչատրյանի ուղեկցությամբ շրջել ու ծանոթացել է Ջրառատի վարչական նստավայրի առաջին հարկում գտնվող դահլիճի և հանդերձարանի վերանորոգման շինաշխատանքներին:

Շուրջ 100 քառակուսի մետր վերանորոգվող տարածքում շուտով կգործեն մարզամշակութային խմբակներ:

Շինարարական աշխատանքներն իրականացվում են «Շեն» ԲՀԿ-ի և «Այո» ֆրանսիական կազմակերպության ջանքերով, ինչպես նաև Ախուրյանի համայնքապետարանի ֆինանսական ներդրումով:

26.07.24 ՋԱՋՈՒՌԱՎԱՆԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԸ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԲԱՑՎԵԼ Է
Ախուրյան համայնքում տոնական հանդիսությամբ բացվեց Ջաջուռավանի, Մեծ Սարիարի և Կրաշենի երեխաների համար նախատեսված Ջաջուռավանի մանկապարտեզը:Հանդիսավոր բացմանը օրվա գլխավոր հերոսներից՝ երեխաներից բացի ներկա էին ԱԺ պատգամավորներ Կարեն Սարուխանյանը, Էմմա Պալյանը, Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը, Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը, ղեկավարի առաջին տեղակալ Կարեն Ներսիսյանը, Շիրակի մարզպետի և Ախուրյանի համայնքապետարանի աշխատակազմերը, բնակիչներ և բազմաթիվ հյուրեր:ԱԺ պատգամավորներ Կարեն Սարուխանյանը, Էմմա Պալյանը, Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը շնորհավորել են ներկաներին և շեշտել, որ նորաբաց մանկապարտեզը ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ Կառավարությունը, հավատարիմ ... Մանրամասն
25.07.24 ՀԱՑԱՀԱՏԻԿԻ ԲԵՐՔԱՀԱՎԱՔԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Հողօգտագործողին անձամբ տեսնելու և գյուղատնտեսությանը վերաբերող խնդիրներին տեղյակ լինելու նպատակով Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը ղեկավարի առաջին տեղակալ Կարեն Ներսիսյանի հետ շրջել է համայնքի հացահատիկի ցանքատարածություններում, հետևել բերքահավաքի գործընթացին:Այս պահի դրությամբ բերքահավաք է իրականացվել խոշորացված համայնքի ցանքատարածությունների շուրջ 30 տոկոսում: Գյուղատնտեսները  բերքի քանակից և որակից ընդհանուր առմամբ գոհ են, միայն հացահատիկի շուկայական գինն է շատ էժան:Նշենք, որ Ախուրյան համայնքում այս տարի մշակվել է 4808,2  հեկտար աշնանացան, 161,872 հեկտար գարնանացան ցորենի, 3747,83 հեկտար էլ գարու ցանքատարածք:Հուլիսի 12-ից մեկնարկած բերքահավաքը համայնքում կավարտվի եկող ամսվա ... Մանրամասն
24.07.24 ՇՐՋԱՅՑ ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐՈՒՄ
Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի ղեկավարած աշխատանքային խմբի հետ այցելել է Ախուրյան համայնքի սուբվենցիոն ծրագրով կառուցված չորս մանկապարտեզներ:Առաջին կանգառը Ջրառատ բնակավայրի մանկապարտեզն էր, որի շինարարական աշխատանքներն արդեն ավարտվել են։ 2021 թվականին մեկնարկած, երկու փուլից բաղկացած սուբվենցիոն այս ծրագրով իրականացվել են հողային և հիմքերի կառուցման, արտաքին պատերի շարվածքի՝ ջերմամեկուսացումով, կտուրի կառուցման, դռների ու պատուհանների տեղադրման, ներքին հարդարման աշխատանքներ։«Որևէ թերացում բացառելը մեզ համար խիստ կարևոր է, բոլորիս ջանքերը մեկտեղվել են մեկ նպատակի՝ բարեկեցիկ երկիր ունենալուն, ուստի պետական բյուջեից տրամադրված ցանկացած միջոց պետք ... Մանրամասն
22.07.24 ՀՐԱԺԵՇՏ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻՆ
Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը աշխատակազմի քարտուղար Սուրեն Աբրահամյանի հետ մասնակցել է Ախուրյանի «Շուշան» մանկապարտեզի ավարտական գունեղ հանդիսությանը: Մանկապարտեզին հրաժեշտ են տվել 30 սաներ:Միջոցառման ավարտին համայնքի ղեկավարը շնորհավորել է կյանքի նոր՝ դպրոցական փուլ մտնող սաներին, ինչպես նաև երախտիքի խոսքով վաստակած հանգստի է ճանապարհել մանկապարտեզի երկարամյա, սիրված տնօրեն Շուշանիկ Շիրինյանին: Զավեն Մանուկյանը վստահեցրել է, որ Շիրինյանի կուտակած փորձն ու անձնվեր աշխատանքը դեռ երկար տարիներ պետք է ծառայեն մանկավարժության ոլորտին:«Օրենքի պահանջով Դուք այլևս չեք կարող տնօրեն լինել մանկապարտեզում, բայց մեր ցանկությունն ու պահանջն է, որ այլ հաստիքով մնաք, աշխատեք, ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2-ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆ
Երկրորդ նստաշրջանի հերթական՝ 16-րդ նիստ
Երկրորդ նստաշրջանի հերթական՝ 15-րդ նիստ
Երկրորդ նստաշրջանի հերթական՝ 14-րդ նիստ
Երկրորդ նստաշրջանի հերթական՝ 13-րդ նիստ
Երկրորդ նստաշրջանի հերթական՝ 12-րդ նիստ
Առաջին նստաշրջանի 11-րդ նիստ
Առաջին նստաշրջանի 10-րդ նիստ / 3-րդ մաս
Առաջին նստաշրջանի 10-րդ նիստ / 2-րդ մաս
Առաջին նստաշրջանի 10-րդ նիստ / 1-ին մաս
Առաջին նստաշրջանի 9-րդ նիստ/ 1-ին մաս
Առաջին նստաշրջանի 9-րդ նիստ / 2-րդ մաս
Ախուրյան համայնքի ավագանու հերթական նիստ
Առաջին նստաշրջանի 9-րդ նիստ / 3-րդ մաս
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ավագանի
նիստ
ավագանու հերթական նիստ
Ավագանու նիստ
Ախուրյանի փողոցաշինություն
ավագանու նիստ
ավագանու նիստ
ինչպես դիմել համայնքապետարան
Ավագանու նիստ
Մակնապարտեզ
Մեր հերոսները
Հերոսներ
ավագանի հերթական նիստ
25
հարցազրույց
1
1
31.05.2019թ
Ախուրյան համայնքի մարզադպրոց
ծաղկազարդ
1
1
1
ՇՈՒՇԱՆ նախակրթարան
Իմ գյուղը` Բասեն
Քննարկում
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner