Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ, 28-րդ կետերի Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի դրույթներով, որոշում եմ՝
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի գյուղ Վահրամաբերդ Լենգես թաղամաս, 2-րդ խճուղի, 14/1 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, 08-108-0040-0025 և 08-108-0040-0031 կադաստրային ծածկագրերով 0,02416 հեկտար ընդհանուր մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, այլ հողեր գործառնական նշանակության հողամասերը փոխադրել բնակելի կառուցապատման գործառնական նշանակության:
2.Սույն որոշմամբ կատարված փոփոխությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեին: