|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Ախուրյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնք ՀՀ Շիրակի մարզ, գ. Ախուրյան, 0312 70885 , 0312 70303, akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
16 հոկտեմբերի 2024 թվականի N 1108-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԽՈՒՐՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱԶԳԵՆ Ա․ ՓՈՂՈՑ ՏՈՒՆ 2 ՀԱՍՑԵԻ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱՑՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԾԱՌԻ ՀԱՏՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի «Խնամքի և սանիտարական հատումների իրականացման կարգը սահմանելու մասին» թիվ 897-Ն որոշման 47-րդ կետի դրույթներով և հաշվի առնելով Նունե Ծառուկյանի 2024 թվականի հոկտեմբերի 14-ի դիմումը 1. Թույլատրել քաղաքացի Նունե Ծառուկյանին սեփականության իրավունքով իրեն պատկանող ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան բնակավայրի Վազգեն Ա․ փողոց տուն 2 հասցեի հարակից տարացքում գտնվող << բարդի >> տեսակի ծառի հատում իրականացնելու՝ պահպանելով անվտանգության կանոնները։ 2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի «Ախուրյանի կոմունալ սպասարկում և բարեկարգում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենին կատարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան բնակավայրի Վազգեն Ա․ փողոց տուն 2 հասցեի հարակից տարացքում գտնվող << բարդի >> տեսակի ծառի հատման աշխատանքները ։ 3. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան բնակավայրի Վազգեն Ա․ փողոց տուն 2 հասցեի հարակից տարացքում գտնվող << բարդի >> տեսակի հատած ծառը տրամադրել բնակավայրի կարիքավոր ընտանիքներին և Արցախից բռնի տեղահանված ազգաբնակչությանը: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԶԱՎԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(499.87 Կբ)
Որոշում 1108-Ա |
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|