Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերի դրույթներով և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 209-Ն որոշման 2-րդ կետի որոշում եմ՝
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2024 թվականի բյուջեի` Բաժին 01 Խումբ 06 Դաս 1 «Ընդհանուր բնույթի հանրային ծառայություներ (այլ դասերին չպատկանող)» ծրագրի «Բնական աղետներից առաջացած վնասվածքների կամ վնասների վերականգնում» 4841 հոդվածի «1000.0» հազար դրամ թիվը փոխարինել «500.0» հազար դրամ թվով, «Պարտադիր վճարներ» 4823 հոդվածի «2000.0» հազար դրամ թիվը փոխարինել «2500.0» հազար դրամ թվով:
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2024 թվականի բյուջեի` Բաժին 09 Խումբ 01 Դաս 1 «Նախադպրոցական կրթություն» ծրագրի «Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին» 4637 հոդվածի «457 420.0» հազար դրամ թիվըփոխարինել «455 420.0» հազար դրամ թվով, «Հատուկ նպատակային այլ նյութեր» 4269 հոդվածի «0» դրամ թիվը փոխարինել «2000.0» հազար դրամ թվով: