Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 24-րդ, 28-րդ, 30-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի թիվ 88 որոշմամբ հաստատված կարգի 3,1-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի թիվ 600-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված ցանկի 6-րդ կետի դասակարգումները և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Մարմաշեն բնակավայրի 9-րդ փողոց, 26/5 հասցեի անշարժ գույքի սեփականատեր Չնաշխարհիկ Թովմասի Սերոբյանի դիմումը, որոշում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Մարմաշեն բնակավայրի 9-րդ փողոց, 26/5 հասցեի, 08-077-0021-0005-002 կադաստրային ծածկագրով, 361,15 քառակուսի մետր արտաքին մակերեսով ավտոտնակի գործառնական նշանակությունը փոխել ավտոտեխսպասարկման կայան գործառնական նշանակություն:
2. Սույն որոշմամբ կատարված փոփոխությունները` գրանցելու նպատակով, ներկայացնել Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեին: