Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի» 33-րդ, 33.1-րդ, 34-րդ կետի, 35-րդ կետի «գ» ենթակետի, 35.1-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի 4-րդ հոդվածով սահմանված՝ շինության տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցը՝ որը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան գյուղի (Շիրակի մարզ, 16-րդ գոտի) համար 0,0874 է և հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 08-108-0010-0015 կադաստրային ծածկագրով 0,0621 հեկտար մակերեսով հողամասի վրա, քաղաքացի Ջուլիետա Կարապետի Մկրտչյանի կողմից ինքնակամ կառուցված 143,52 քառակուսի մետր ընդհանուր արտաքին մակերեսով բնակելի տունը և անավարտ հիմքը (հետագայում շինություններ) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի 2024 թվականի հունիսի 18-ի թիվ 665-Ա որոշմամբ ճանաչվել է օրինական, համարվել՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականություն և անշարժ գույքի նկատմանբ համայնքի իրավունքները ենթարկվել են պետական գրանցման, որոշում եմ՝
1.Օրինական ճանաչված և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականությունը համարված բնակելի նշանակության շինությունները ինչպես նաև դրանց պահպանման ու սպասարկման համար նախատեսված բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 08-108-0010-0015 կադաստրային ծածկագրով 0,0621 հեկտար մակերեսով հողամասը գնման նախապատվության իրավունքով՝ ուղղակի վաճառքով օտարելու մասին գրավոր առաջարկություն ներկայացնել ինքնակամ շինություններն իրականացրած քաղաքացի՝ Ջուլիետա Կարապետի Մկրտչյանին:
2.Օրինական ճանաչված շինությունների և համապատասխան հողամասի համար սահմանել վաճառքի հետևյալ գներն ու պայմանները՝
1)Բնակելի նշանակության շինությունների՝ վաճառքի գինը կազմում է՝ 376310 (երեք հարյուր յոթանասունվեց հազար երեք հարյուր տաս) դրամ։
2)Շինությունների պահպանման և սպասարկման համար նախատեսված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականությունը հանդիսացող, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի մեկ քառակուսի մետրի կադաստրային արժեքը սահմանված է 515 դրամ, 0,0621 հեկտար մակերեսով հողամասի օտարման գինը կազմում է՝ 319815 (երեք հարյուր տասնինը հազար ութ հարյուր տասնհինգ) դրամ։
3)Սահմանված չափերով ձևավորված կառույցի և հողամասի ուղղակի վաճառքի ընդհանուր գինը կազմում է 696125 (վեց հարյուր իննսունվեց հազար մեկ հարյուր քսանհինգ) դրամ, որը ենթակա է վճարման Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքապետարանի համապատասխան հաշվեհամարին։
4)Սույն կետի 3-րդ ենթակետով ձևակերպված վաճառքի ընդհանուր գնին հավելվում են տվյալ գույքային միավորի նկատմամբ մինչև օտարումը համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները՝ վճարման անդորրագրերի հիման վրա։
5)Ինքնակամ շինություններն իրականացրած անձի կողմից գնման նախապատվության առաջարկն ընդունելու, սակայն 30 օրյա ժամկետում օրինականացված կառույցների և դրանց համար սահմանված կարգով առանձնացված հողամասի վաճառքի գինը չվճարելու դեպքում 5 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում է գրավոր առաջարկություն՝ կառույցը վարձակալելու վերաբերյալ։
6)Ինքնակամ կառույցններն իրականացրած անձի կողմից կառույցների վարձակալության իրավունքից ևս հրաժարվելու դեպքում այն վաճառվում կամ օգտագործման է տրամադրվում հրապարակային սակարկություններով՝ աճուրդի կամ մրցույթի ձևով, «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքով սահմանված կարգով։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ինքնակամ կառույցներն իրականացրած քաղաքացի Ջուլիետա Կարապետի Մկրտչյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։