Քաղաքացի Անիչկա Ալեքսեյի Մինասյանը դիմել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան բնակավայրի Հոլանդական թաղամասի 3-րդ փողոց, 8 հասցեում գտնվող 08-007-0015-0005 կադաստրային ծածկագրով հողամասի սահմանում գտնվող 0,01587 հեկտար մակերեսով հողամասի և դրա վրա կառուցված 63,34 քառակուսի մետր ընդհանուր ներքին մակերեսով բնակելի տան նկատմամբ իր և Մուկուչ Խաչատուրի Մինասյանի համատեղ սեփականության իրավունքը ճանաչելու խնդրանքով:
Հաշվի առնելով, որ 0,01587 հեկտար մակերեսով հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, բնակելի տունը, հիմքը և ծածկը կառուցված չեն ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում կամ քաղաքաշինական նորմերի և կանոների էական խախտումներով և դրանց պահպանումը չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, չեն խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին և 3-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի, 1-ին մասի, 24-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի թիվ 1328-Ն որոշման 1-ին կետի դրույթներով, որոշում եմ՝
1.Ճանաչել քաղաքացիներ Մուկուչ Խաչատուրի (ծնված 20/09/1958 թվական) և Անիչկա Ալեքսեյի (ծնված 16/01/1960 թվական) Մինասյանների համատեղ սեփականության իրավունքը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան բնակավայրի Հոլանդական թաղամասի 3-րդ փողոց, 8 հասցեում գտնվող 08-007-0015-0005 կադաստրային ծածկագրով հողամասի սահմանում գտնվող 0,01587 հեկտար մակերեսով տնամերձ հողամասի և դրա վրա մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված բնակելի տան նկատմամբ։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Մուկուչ Խաչատուրի Մինասյանին և կնոջը՝ Անիչկա Ալեքսեյի Մինասյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
3.Գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: