Քաղաքացի Նարեկ Ավետիսի Ենգոյանը (ծնված 18/05/1986 թվական) դիմել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին` բաժնային սեփականության իրավունքով իր ընտանիքի անդամներին պատկանող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ազատան գյուղի, 28-րդ փողոց, 21 հասցեի, 0,14073 հեկտար մակերեսով, 08-004-0120-0016 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա առկա, ինքնակամ կառուցված շինություններն օրինական ճանաչելու խնդրանքով։
Բաժնային սեփականության իրավունքով Արմենուհի Մերուժանի, Մարգարիտա, Տիգրանուհի, Նարեկ և Լիլիթ Ավետիսի Ենգոյաններին պատկանող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ազատան գյուղի, 28-րդ փողոց, 21 հասցեի հողամասի վրա գտնվող, 304,35 քառակուսի մետր ընդհանուր արտաքին մակերեսով նկուղը, բնակելի տունը, ձեղնահարկը, բաց պատշգամբը, աստիճանահարթակները, խոհանոցը, զուգարանը և պարիսպները կառուցվել են 2007-ից մինչև 2019 թվականը (2001 թվականի մայիսի 15-ից հետո): Ինքնակամ կառույցները կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը և չեն առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք: Ինքնակամ կառույցները հաշվառված են Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեում թիվ 2024TQHJHH ծածկագրով:
Ղեկավարվելով քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 6-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ, 28-րդ, 30-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 5-ի թիվ 14-Ն որոշման 2-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի թիվ 88 որոշմամբ հաստատված կարգի 3.2-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի թիվ 600-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված ցանկի 4-րդ կետի դասակարգումների, «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի թիվ 912-Ն որոշման 1-ին և 4-րդ կետերի դրույթներով, համաձայն նույն որոշման կարգի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ կետերի, 13-րդ կետի ա) և բ) ենթակետերի, 18-րդ կետի դ) ենթակետի, ինչպես նաև հաշվի առնելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով սահմանված շինության տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցների (Գգ) սահմանված չափը՝ որը Ազատան գյուղի (Շիրակի մարզ, 14-րդ գոտի) համար 0,1209 է և հիմք ընդունելով Նարեկ Ավետիսի Ենգոյանի դիմումը՝ որոշում եմ.
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ազատան գյուղի, 28-րդ փողոց, 21 հասցեի հողամասի վրա գտնվող 304,35 քառակուսի մետր ընդհանուր արտաքին մակերեսով նկուղը, բնակելի տունը, ձեղնահարկը, բաց պատշգամբը, աստիճանահարթակները, խոհանոցը, զուգարանը և պարիսպները, ինչպես նաև ինքնակամ բացված մեկ դուռը, մեկ բացվածքը, մեկ դարպասը և փակված մեկ դուռը ճանաչել օրինական սահմանված վճարների դիմաց:
2.Սույն որոշման 1-ին կետով օրինական ճանաչված բնակելի տան յուրաքանչյուր մեկ քառակուսի մետրի, ինչպես նաև ինքնակամ բացված մեկ դռան, մեկ բացվածքի, մեկ դարպասի և փակված մեկ դռան օրինականացման համար սահմանել 10000 դրամ, օժանդակ շինությունների յուրաքանչյուր մեկ քառակուսի մետրի օրինականացման համար սահմանել 6000 դրամ և կիրառել 0,1209 գործակիցը:
3.Շինությունների օրինականացման համար հաշվարկված ընդհանուր գումարը կազմում է 362644 (երեք հարյուր վաթսուներկու հազար վեց հարյուր քառասունչորս) դրամ։
4.Նույն հողամասի վրա գտնվող, հողամասի հատակագծում թիվ 2 համարակալմամբ բնակելի տան 66,66 քառակուսի մետր ներքին մակերեսով մասի գործառնական նշանակությունը փոխել ավտոտնակ գործառնական նշանակության, 8,83 քառակուսի մետր ներքին մակերեսով մասի գործառնական նշանակությունը փոխել հացատուն գործառնական նշանակության և հողամասի հատակագծում թիվ 5 համարակալմամբ 13,29 քառակուսի մետր ներքին մակերեսով անասնաշենքի մասի գործառնական նշանակությունը փոխել հացատուն գործառնական նշանակության:
5.Սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից հաշված, 60 օրյա ժամկետում, օրինականացման համար սույն որոշման 3-րդ կետով սահմանված գումարը չվճարելու դեպքում որոշումն համարվում է ուժը կորցրած:
6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անշարժ գույքի բաժնային սեփականատերերին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
7.Գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: