|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Ախուրյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնք ՀՀ Շիրակի մարզ, գ. Ախուրյան, 0312 70885 , 0312 70303, akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
19 սեպտեմբերի 2024 թվականի N 981-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԶԱՎԵՆ ԱՇՈՏԻ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ ՉՎՃԱՐՎՈՂ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 176-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթներով՝
Որոշում եմ` 1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Աշոտի Մանուկյանին տրամադրել 1 (մեկ) օր չվճարվող արձակուրդ։
2.Արձակուրդի տևողությունը 1 (մեկ) աշխատանքային օր` 2024 թվականի սեպտեմբերի 20-ին։
3.Արձակուրդի ընթացքում Զավեն Աշոտի Մանուկյանի պարտականությունների կատարումը վերապահել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի տեղակալ Կարեն Սերգոյի Սերգոյանին: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԶԱՎԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(331.04 Կբ)
Որոշում 981-Ա |
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|