Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 24-րդ կետերի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 193-Ա որոշումը,
Որոշում եմ՝
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականություն հանդիսացող Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Կրաշեն բնակավայրի Կրաշեն-Ջաջուռավան միջհամայնքային ճանապարհ 1 մանկապարտեզի՝ 201 քառակուսի մետր ներքին մակերեսով շենքը, պարիսպը և դրանով զբաղեցված 0,19639 հեկտար մակերեսով հողամասը (գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման վկայական թիվ 08072024-08-0038), տրված 2021 թվականի դեկտեմբերի 27-ին) անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի «Ջաջուռավանի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը:
2. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները պետական գրանցման նպատակով ներկայացնել Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե: