Քաղաքացի Արտավազդ Սերյոժայի Սերոբյանը (ծնված 03/10/1984 թվական), դիմել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին` համասեփականության իրավունքով իրենց ընտանիքին պատկանող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղի 2-րդ փողոց 52 հասցեի 08-092-0065-0009 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0,146 հեկտար մակերեսով տնամերձ հողամասի վրա առկա, ինքնակամ համարվող բնակելի նշանակության շենք շինություններն օրինական ճանաչելու խնդրանքով:
Համասեփականության իրավունքով Սերյոժա Արտավազդի, Սուսաննա Կոլյայի, Զվարթ, Օֆելյա, Արտավազդ և Համեստ Սերյոժայի Սերոբյաններին պատկանող հողամասի վրա գտնվող ինքնակամ կառույց համարվող 253,35 քառակուսի մետր ընդհանուր ներքին մակերեսով նկուղը, աստիճանները, բնակելի տունը, շվաքարանը, անասնաշենքը, ավտոտնակը և պարիսպները կառուցվել են 1983 թվականին (մինչև 2001 թվականի մայիսի 15-ը)։ Ինքնակամ կառույցները կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը և չեն առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք: Ինքնակամ կառույցը հաշվառված է Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեում թիվ 2024YTUTWJ վկայականով:
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 6-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 5-ի թիվ 14-Ն որոշման 2-րդ կետի, «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի թիվ 912-Ն որոշման 1-ին և 4-րդ կետերի դրույթներով, համաձայն նույն որոշման կարգի 8-րդ, 10-րդ, 11-րդ կետերի և 22.1 կետի պահանջների, որոշում եմ՝
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ոսկեհասկ գյուղի 2-րդ փողոց 52 հասցեի հողամասի վրա գտնվող ինքնակամ կառույց համարվող 253,35 քառակուսի մետր ընդհանուր ներքին մակերեսով նկուղը, աստիճանները, բնակելի տունը, շվաքարանը, անասնաշենքը, ավտոտնակը և պարիսպները ճանաչել օրինական առանց վճարների գանձման:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անշարժ գույքի համասեփականատերերին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
3.Գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: