Քաղաքացի Գոհար Խաչիկի Գրիգորյանը դիմել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան բնակավայրի Հոլանդական թաղամասի 5-րդ փողոց, 3 հասցեում գտնվող 08-007-0016-0002 կադաստրային ծածկագրով հողամասի սահմաններում գտնվող 0,034415 հեկտար մակերեսով հողամասի և դրա վրա կառուցված բնակելի տան, աստիճանահարթակի, օժանդակ շինության, կիսակառույց ավտոտնակի և պարսպի նկատմամբ իր սեփականության իրավունքը ճանաչելու խնդրանքով:
Հաշվի առնելով, որ 0,034415 հեկտար մակերեսով հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, բնակելի նշանակության շինությունները կառուցված չեն ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում կամ քաղաքաշինական նորմերի և կանոների էական խախտումներով և դրանց պահպանումը չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, չեն խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին և 3-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի, 1-ին մասի, 24-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի թիվ 1328-Ն որոշման 1-ին կետի դրույթներով, որոշում եմ՝
1.Ճանաչել քաղաքացի Գոհար Խաչիկի Գրիգորյանի (ծնված 15/03/1968 թվական) սեփականության իրավունքը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան բնակավայրի Հոլանդական թաղամասի 5-րդ փողոց, 3 հասցեում գտնվող 08-007-0016-0002 կադաստրային ծածկագրով հողամասի սահմաններում գտնվող 0,034415 հեկտար մակերեսով հողամասի և այդ հողամասի վրա մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված բնակելի տան, աստիճանահարթակի, օժանդակ շինության, անավարտ ավտոտնակի և պարսպի նկատմամբ, դրանք համարել օրինական՝ առանց օրինականացման վճարների գանձման:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Գոհար Խաչիկի Գրիգորյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
3.Գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: