Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի դրույթներով, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2016 թվականի ապրիլի 15-ի թիվ 72-Ա հրամանի 2-րդ հավելվածի 89-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2018 թվականի հուլիսի 13-ի թիվ 50 որոշումը, որոշում եմ՝
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականություն համարվող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի, Ախուրյան բնակավայրի, Ջրաշինարարների բանավան, 3-րդ փողոց, 1/4 շենքի թիվ 18, երեք սենյականոց բնակարանը` 64․23 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով, բազմաբնակարան շենքի ընդհանուր օգտագործման տարածքների և շենքով զբաղեցված հողամասի նկատմամբ բաժնային սեփականության իրավունքով նվիրատվություն կատարել Վարդիթեր Վարազդատի Գալստյանի ընտանիքի հետևյալ չորս անդամներին․
1)Գալստյան Վարդիթեր Վարազդատի (ծնված 1961 թվականի մարտի 27-ին), ինքը,
2)Գալստյան Դերենիկ Եսայի (ծնված 1959 թվականի փետրվարի 20-ին),ամուսինը,
3)Գալստյան Կարեն Դերենիկի (ծնված 1982 թվականի դեկտեմբերի 09-ին), տղան,
4)Գալստյան Լիանա Դերենիկի (ծնված 1986թվականի փետրվարի 28-ին), աղջիկը,
2.Սույն որոշման 1-ին կետով նվիրաբերված գույքը դուրս գրել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի գույքացանկից։
3.Սույն որոշումից բխող գույքային իրավունքները պետական գրանցման նպատակով ներկայացնել Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե։