Քաղաքացի Ղուկաս Մկրտչի Հարոյանը (ծնված 28/03/1971 թվական) դիմել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին` սեփականության իրավունքով իրեն պատկանող Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Երազգավորս գյուղի, 2-րդ փողոց, 95 հասցեի, 0,1232 հեկտար մակերեսով, 08-037-0006-0004 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա առկա ինքնակամ կառուցված շինությունները օրինական ճանաչելու խնդրանքով:
Սեփականության իրավունքով Ղուկաս Մկրտչի Հարոյանին պատկանող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Երագավորս գյուղի, 2-րդ փողոց, 95 հասցեի հողամասի վրա գտնվող, ինքնակամ կառուցված 267,91 քառակուսի մետր ընդհանուր արտաքին մակերեսով նկուղը, աստիճանահարթակը, բնակելի տունը, բաց պատշգամբը, օժանդակ շինությունը, ավտոտնակը, ծածկերը և պարիսպները կառուցվել են 2005 թվականից 2019 թվականը (2001 թվականի մայիսի 15-ից հետո): Ինքնակամ կառույցները կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը և չեն առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք: Ինքնակամ կառույցները հաշվառված են Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեում թիվ 2024RT5YKX ծածկագրով:
Ղեկավարվելով քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 6-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 5-ի թիվ 14-Ն որոշման 2-րդ կետի, «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի թիվ 912-Ն որոշման 1-ին կետի դրույթներով, համաձայն նույն որոշման կարգի 8-րդ 9-րդ, 10-րդ, 11-րդ կետերի և 13-րդ կետի և ա) և բ) ենթակետերի, 18-րդ կետի դ) ենթակետի պահանջների, ինչպես նաև հաշվի առնելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով սահմանված շինության տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցների (Գգ) սահմանված չափը՝ որը Երազգավորս գյուղի (Շիրակի մարզ, 17-րդ գոտի) համար 0,0743 է և հիմք ընդունելով Ղուկաս Մկրտչի Հարոյանի դիմումը՝ որոշում եմ.
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Երագավորս գյուղի, 2-րդ փողոց, 95 հասցեի հողամասի վրա գտնվող, ինքնակամ կառուցված 267,91 քառակուսի մետր ընդհանուր արտաքին մակերեսով նկուղը, աստիճանահարթակը, բնակելի տունը, բաց պատշգամբը, օժանդակ շինությունը, ավտոտնակը, ծածկը և պարիսպները, ինչպես նաև ինքնակամ բացված թվով հինգ պատուհանները, փակված թվով երեք պատուհանները և բացված թվով մեկ դուռը ճանաչել օրինական սահմանված վճարների դիմաց:
2.Սույն որոշման 1-ին կետով օրինական ճանաչված բնակելի նշանակության շինությունների յուրաքանչյուր մեկ քառակուսի մետրի, ինչպես նաև ինքնակամ բացված թվով հինգ պատուհանները, փակված թվով երեք պատուհանները և բացված թվով մեկ դռան օրինականացման համար սահմանել 10000 դրամ, իսկ օժանդակ շինությունների համար 6000 դրամ և կիրառել շինության տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության 0,0743 գործակիցը։
3.Շինությունների օրինականացման ինչպես նաև ինքնակամ բացված թվով հինգ պատուհանները, փակված թվով երեք պատուհանները և բացված թվով մեկ դռան համար հաշվարկված ընդհանուր վճարը կազմում է 158219 (մեկ հարյուր հիսունութ հազար երկու հարյուր տասնինը) դրամ։
4.Սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից հաշված, 60 օրյա ժամկետում, օրինականացման համար սույն որոշման 3-րդ կետով սահմանված գումարը չվճարելու դեպքում` որոշումն համարվում է ուժը կորցրած:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անշարժ գույքի սեփականատիրոջը պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
6.Գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: