Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ և 24-րդ կետերի, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ և 16-րդ հոդվածի 1.5-րդ մասերի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի «Համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու նախապատրաստման, անցկացման և արդյունքների ամփոփման կարգը հաստատելու մասին» 2020 թվականի մարտի 26-ի N 02-Ն հրամանի 83-րդ և 84-րդ կետերի դրույթներով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մասի, 94-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով Խանում Գևորգի Հովհաննիսյանի դիմումը՝
1.Խանում Գևորգի Հովհաննիսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի «Շուշանի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար՝ մինչև տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված անձի նշանակումը, բայց ոչ ավել քան 6 ամիս ժամկետով:
2. Խանում Գևորգի Հովհաննիսյանի հետ կնքել որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր ՝ 2024 թվականի սեպտեմբերի 26-ից:
3.Աշխատանքային առաջին օր համարել 2024 թվականի սեպտեմբերի 26-ը:
4.Աշխատավարձը՝ ըստ հաստիքացուցակի: