Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի, 1-ին մասի 3-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի թիվ 1477-Ն որոշման 1-ին, 2-րդ և 6-րդ կետերի դրույթներով և հաշվի առնելով Վարազդատ Սենիկի Պողոսյանի դիմումը որոշում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ջաջուռ բնակավայրի տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող՝ 08-094-0469-0007 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության 1.60582 հեկտար արոտավայրը օգտվելու նպատակով տրամադրել քաղաքացի Վարազդատ Սենիկի Պողոսյանին:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված արոտավայրը տրամադրել 3 տարի ժամկետով, արոտավայրից օգտվելու վճարի չափը սահմանել հողամասի հողի հարկի տարեկան դրույքաչափին հավասար՝ 4500 /չորս հազար հինգ հարյուր/ Հայաստանի Հանրապետության դրամ:
3. Քաղաքացի Վարազդատ Սենիկի Պողոսյանի հետ կնքել արոտավայրից օգտվելու պայմանագիր: