Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով Գոհար Շավարշի Կարապետյանի դիմումը՝ որոշում եմ
1. Լուծել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի «Կառնուտի մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գոհար Շավարշի Կարապետյանի հետ 2024 թվականի մայիսի 14-ին կնքած որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիրը՝ 2024 թվականի նոյեմբերի 1-ից:
2. Աշխատանքային վերջին օր համարել 2024 թվականի հոկտեմբերի 31-ը:
3. Կատարել վերջնահաշվարկ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: