Այսօր: Շաբաթ, 28 Սեպտեմբերի 2024թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 24
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



27 սեպտեմբերի 2024 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԽՈՒՐՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՓՈՂՈՑ 26 ՀԱՍՑԵԻ 08-007-0114-0006 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԵՆՔ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Քաղաքացի էդիկ Ռոբերտի Աֆրիկյանը (ծնված 04/02/1982 թվական) դիմել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին` բաժնային սեփականության իրավունքով իր ընտանիքի անդամներին պատկանող, Հայաստանի Հանրապետության  Շիրակի մարզի Ախուրյան համայնքի, Ախուրյան բնակավայրի, Անկախության փողոց, 26 հասցեի  0,053937 հեկտար մակերեսով 08-007-0114-0006 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա առկա, ինքնակամ կառուցված շինությունները օրինական ճանաչելու խնդրանքով:

Բաժնային սեփականության իրավունքով Մարինե Միշայի, Էդիկ և Անուշ Ռոբերտի   Աֆրիկյաններին պատկանող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան բնակավայրի, Անկախության փողոց, 26 հասցեի հողամասի վրա գտնվող, ինքնակամ կառուցված 118,65 քառակուսի մետր ընդհանուր արտաքին մակերեսով բնակելի տունը, բաց պատշգամբը, օժանդակ շինությունները  և  շվաքարանը կառուցվել են 2006 թվականից 2014 թվականը (2001 թվականի մայիսի 15-ից հետո): Ինքնակամ կառույցները կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը և չեն առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք: Ինքնակամ կառույցները հաշվառված են Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեում թիվ 2024A36VWE ծածկագրով:

Ղեկավարվելով քաղաքացիական օրենսգրքի  188-րդ հոդվածի 6-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 5-ի թիվ 14-Ն որոշման 2-րդ կետի, «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի թիվ 912-Ն որոշման 1-ին և 4-րդ կետերի դրույթներով, համաձայն նույն որոշման կարգի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ կետերի և 13-րդ կետի  ա) և  բ) ենթակետերի պահանջների, ինչպես նաև հաշվի առնելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով սահմանված շինության տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցների (Գգ) սահմանված չափը՝ որը Ախուրյան գյուղի (Շիրակի մարզ, 14-րդ գոտի) համար 0,1209 է և հիմք ընդունելով էդիկ Ռոբերտի Աֆրիկյանի դիմումը՝ որոշում եմ.

1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան բնակավայրի, Անկախության փողոց, 26 հասցեի հողամասի վրա գտնվող, ինքնակամ կառուցված 118,65 քառակուսի մետր ընդհանուր արտաքին մակերեսով բնակելի տունը, բաց պատշգամբը, օժանդակ շինությունները և շվաքարանը ճանաչել օրինական սահմանված վճարների դիմաց:

2.Սույն որոշման 1-ին կետով օրինական ճանաչված բնակելի շինության յուրաքանչյուր մեկ քառակուսի մետրի օրինականացման համար սահմանել 10000 դրամ, իսկ օժանդակ շինության յուրաքանչյուր քառակուսի մետրի օրինականացման համար սահմանել 6000 դրամ և կիրառել 0,1209 գործակիցը

3.Շինությունների օրինականացման համար հաշվարկված ընդհանուր վճարը կազմում է 137838 (մեկ հարյուր երեսունյոթ հազար ութ հարյուր երեսունութ) դրամ։

4.Սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից հաշված, 60 օրյա ժամկետում, օրինականացման համար սույն որոշման 3-րդ կետով սահմանված գումարը չվճարելու դեպքում` որոշումն համարվում է ուժը կորցրած:

5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անշարժ գույքի բաժնային սեփականատերերին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

6.Գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԶԱՎԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Ղուկաս Մուրազյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner