Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի և 2-րդ մասի դրույթներով, ինչպես նաև հաշվի առնելով, որ օտարվող հողամասը բավարարում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման 1-ին կետի 3-րդ և 6-րդ ենթակետերի պահանջների և նույն որոշման 2-րդ կետի համաձայն չի դիտարկվում որպես առանձին գույքային միավոր աճուրդային կարգով օտարման ենթակա հողամաս և ի կատարումն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2024 թվականի հունիսի 20-ի թիվ 133-Ա որոշման, որոշում եմ՝
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի, Ախուրյան բնակավայրի, Եղիշե Չարենցի փողոց, 3-րդ անցուղի, 5/1 հասցեի բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 477,4 քառակուսի մետր մակերեսով հողամասի ընդլայնման համար, դրա հարևանությամբ գտնվող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականությունը հանդիսացող 08-007-0049-0128 կադաստրային ծածկագրով 239,8 քառակուսի մետր մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարել ընդլայնվող հողամասի համասեփականատերերին՝ քաղաքացիներ Հայկ Մխիթարի Իգիթյանին և Աննա Համլետի Մեքինյանին նրաց հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:
2.Օտարման գինը սահմանել Ախուրյան համայնքի Ախուրյան բնակավայրի համար գործող կադաստրային արժեքի չափով՝ մեկ քառակուսի մետրի համար 1221 դրամ, հողամասի ընդհանուր արժեքը կազմում է 292800 (երկու հարյուր իննսուներկու հազար ութ հարյուր) դրամ։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդլայնվող հողամասի համասեփականատերերին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
4.Գույքային իրավունքների փոխանցումը կատարել ձեռք բերողի հաշվին և այն ենթարկել պետական գրանցման: