Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ, 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի, 4-րդ մասի 1-ին կետի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2023 թվականի հոկտեմբերի 13-ի թիվ 160-Ա որոշումը և 2024 թվականի մայիսի 7-ի Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Արևիկ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում կայացած մրցույթի արդյունքների վերաբերյալ կազմված 2024 թվականի մայիսի 7-ի թիվ 1 և թիվ 2 արձանագրությունները որոշում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Արևիկ գյուղի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող` 08-020-0135-0063 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության 1,31285 հեկտար երրորդ կարգի, ջրովի վարելահողը գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով, 42000 (քառասուներկու հազար) ՀՀ դրամ տարեկան վարձավճարով վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրել մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակից՝ Սիմավոն Հովհաննեսի Սեխպեյանին, անձնագիր՝ AV 0617059, տրված ՝ 26.01.2023թ․, 030-ի կողմից:
2. Օրենքով սահմանված կարգով Սիմավոն Հովհաննեսի Սեխպեյանի հետ կնքել հողամասի վարձակալության պայմանագիր 10 տարի ժամկետով:
3. Պարտավորեցնել Սիմավոն Հովհաննեսի Սեխպեյանին տարեկան վճարումները կատարել եռամսյակային կարգով: