Քաղաքացի Զվարթ Սուրիկի Հովիկյանը դիմել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան բնակավայրի Հոլանդական թաղամասի 5-րդ փողոց, 8 հասցեում գտնվող 08-007-0013-0010 կադաստրային ծածկագրով հողամասի սահմաններում գտնվող 0,06507 հեկտար մակերեսով հողամասի և դրա վրա կառուցված 73,24 քառակուսի մետր ընդհանուր ներքին մակերեսով բնակելի տան բնակելի տան նկատմամբ Զվարթ Սուրիկի Հովիկյանի, Թորգոմ Միքայելի Խաչատրյանի և Գրապիոն Ջանիբեկի Եղոյանի սեփականության իրավունքը ճանաչելու խնդրանքով:
Հաշվի առնելով, որ 0,06507 հեկտար մակերեսով հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, բնակելի տունը կառուցված չեն ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում կամ քաղաքաշինական նորմերի և կանոների էական խախտումներով և դրանց պահպանումը չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, չեն խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տան կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին և 3-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի, 1-ին մասի, 24-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի թիվ 1328-Ն որոշման 1-ին կետի դրույթներով, որոշում եմ՝
1.Ճանաչել քաղաքացի Զվարթ Սուրիկի Հովիկյանի (ծնված 01/09/1966 թվական) սեփականության իրավունքը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան բնակավայրի Հոլանդական թաղամասի 5-րդ փողոց, 8 հասցեում գտնվող 08-007-0013-0010 կադաստրային ծածկագրով հողամասի սահմաններում գտնվող 0,06507 հեկտար մակերեսով հողամասի վրա մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված բնակելի տան նկատմամբ, դրանք համարել օրինական՝ առանց օրինականացման վճարների գանձման:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Զվարթ Սուրիկի Հովիկյանին, Թորգոմ Միքայելի Խաչատրյանին և Գրապիոն Ջանիբեկի Եղոյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
3.Գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: