Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 35.1 և 39-րդ կետերի դրույթներով, ինչպես նաև հաշվի առնելով, որ ինքնակամ շինությունն իրականացրած, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Գետք գյուղի բնակիչ՝ Կարապետ Սարգսի Թորոսյանը 2024 թվականի սեպտեմբերի 17-ի իր դիմումով ընդունել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օրինական ճանաչված և համայնքի սեփականությունը համարված 34,47 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի նշանակության ավտոտնակը, ինչպես նաև դրան պահպանման ու սպասարկման համար նախատեսված համայնքի սեփականությունը հանդիսացող 08-032-0001-0067 կադաստրային ծածկագրով 0,027765 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի ուղղակի վաճառքով գնման նախապատվության իրավունքը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի ԱԽուրյան համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ 1.Ընդունել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի առաջարկությունը և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականությունը համարված, ինքնակամ կառուցված և օրինական ճանաչված 34,47 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի նշանակության ավտոտնակը, ինչպես նաև դրան պահպանման ու սպասարկման համար նախատեսված, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականությունը հանդիսացող 08-032-0001-0067 կադաստրային ծածկագրով, 0,027765 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը (անշարժ գույքի հասցեն՝ Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ Ախուրյան համայնք, գյուղ Գետք 3-րդ փողոց, 15/3 ավտոտնակ, իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 31102024-08-0026) ուղղակի վաճառքով, գնման նախապատվության իրավունքով՝ 82279 (ութսուներկու հազար երկու հարյուր յոթանասունինը) Հայաստանի Հանրապետության դրամ արժեքով, որից՝ 21751 (քսանմեկ հազար յոթ հարյուր հիսունմեկ) Հայաստանի Հանրապետության դրամը շինության արժեքն է, իսկ 60528 (վաթսուն հազար հինգ հարյուր քսանութ) Հայաստանի Հանրապետության դրամը՝ հողամասի, օտարել կառուցապատողին՝ քաղաքացի Կարապետ Սարգսի Թորոսյանին (ծնված 20/07/1962 թվական):
2.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին՝
1)Սույն որոշման 1-ին կետում նշված վաճառքի ընդհանուր գնին հավելել տվյալ գույքային միավորի նկատմամբ, մինչև օտարումը համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները՝ վճարման անդորրագրերի հիման վրա:
2)Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացու հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր և ապահովել սույն որոշումից բխող իրավունքների պետական գրանցումը՝ քաղաքացու միջոցներով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացի Կարաետ Սարգսի Թորոսյանին պատշաճ ծանուցելու օրվան հաջորդող օրվանից: |