|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Ախուրյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնք ՀՀ Շիրակի մարզ, գ. Ախուրյան, 0312 70885 , 0312 70303, akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
22 նոյեմբերի 2024 թվականի N 1362-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԽՈՒՐՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ 08-007-0330-0041 ԵՎ 08-007-0333-0031 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐԵՐՈՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 90-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի, «Տեղական ինքնակառավարման մասին» 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին հասցեագրված՝ քաղաքացի Հասմիկ Ավետիքի Հովհաննիսյանի դիմումը (մուտքագրված 22/11/2024 թվական, թիվ Դ-1890)՝ ըստ օրենքի ժառանգության իրավունքով (նոտարական ակտի կոդ 787-20241114-84-8519542) իրեն փոխանցված գույքային իրավունքները պետական գրանցման ներկայացնելու համար, գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասերի վարձակալության պայմանագրերը իր անվամբ վերաձևակերպելու մասին, որոշում եմ՝ 1․Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան բնակավայրի տարածքում գտնվող 08-007-0330-0041 և 08-007-0333-0031 կադաստրային ծածկագրերով, գյուղատնտեսական նպատակային նշանակության, արոտ գործառնական նշանակության 0,1 և 0,1960 հեկտար մակերեսով հողամասերի վարձակալության պայմանագրերը վերաձևակերպել վարձակալ Սմբատ Եսայու Հովհաննիսյանի մահից հետո (մահացած 23/11/2023 թվական) ժառանգություն ընդունած ժառանգ՝ Հասմիկ Ավետիքի Հովհաննիսյանի անվամբ: 2.2010 թվականի մայիսի 18-ին և 2007 թվականի մարտի 13-ին կնքված, գրանցամատյանում թիվ 732 և թիվ 577 համարների վարձակալության պայմանագրերի մնացած պայմանները թողնել անփոփոխ: 3.Հողամասերի վարձակալության պայմանագրերի վերջնաժամկետներն են՝ 2035 թվականի մայիսի 18-ը և 2032 թվականի մարտի 13-ը: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԶԱՎԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|