Այսօր: Շաբաթ, 28 Սեպտեմբերի 2024թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 25
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



27 սեպտեմբերի 2024 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՑԻԿ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 16-ՐԴ ՓՈՂՈՑ 36/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0,05189 ՀԵԿՏԱՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ԴՐԱ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՔԱՂԱՔԱՑԻ ԲԵՆԻԱՄԻՆ ԱԼԲԵՐՏԻ ՇԻՐՎԱՆՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Քաղաքացի Բենիամին Ալբերտի Շիրվանյանը դիմել է Ախուրյան համայնքի ղեկավարին, Ախուրյան համայնքի, Հացիկ բնակավայրի, 16-րդ փողոց, 36/1 հասցեում գտնվող 0,05189 հեկտար մակերեսով հողամասի և մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված բնակելի տան նկատմամբ իր սեփականության իրավունքը ճանաչելու խնդրանքով: Նկատի ունենալով, որ 0,05189 հեկտար մակերեսով հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, տնատիրությունը կառուցված չէ ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի գտնվում հաստատված պետական կամ համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերով նախատեսված գոտիներում, չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացինների կյանքին ու առողջությանը, կառուցված է քաղաքաշինական նորմերին ու կանոներին համապատասխան, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, Շիրակի մարզպետի 1997 թվականի ապրիլի 3-ի թիվ 72 որոշմամբ 164 քառակուսի մետր մակերեսով բնակելի տունը (անշարժ գույքի հասցեն՝ Շիրակի մարզ, Ախուրյանի շրջան, Մայիսյան կայարան, տուն 2, բնակարան 2, վերահասցեավորված՝ Շիրակի մարզ, Ախուրյան համայնք, Հացիկ բնակավայր, 16-րդ փողոց, 36/1 տուն) սեփականության իրավունքով հատկացվել է Բենիամին Ալբերտի Շիրվանյանի մորը, Փառանձեմ Գուրգենի Շիրվանյանին (մահացած 05/03/2010 թվական), ում ժառանգություն ընդունած ժառանգ է հանդիսանում որդին՝ Բենիամին Ալբերտի Շիրվանյանը (ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր 604-20240226-84-7728237) և ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի 1-ին և 3-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի, 1-ին մասի, 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի թիվ 1328-Ն որոշման 1-ին կետի դրույթներով, որոշում եմ՝1. Ճանաչել քաղաքացի Բենիամին Ալբերտի Շիրվանյանի (ծնված 09/12/1962 թվական) սեփականության իրավունքը Շիրակի մարզ, Ախուրյան համայնքի Հացիկ բնակավայրի 16-րդ փողոց, 36/1 տուն հասցեի 0,05189 հեկտար մակերեսով բնակելի կառուցապատման հողամասի և այդ հողամասում մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված, օրինական շինության և դրա անբաժանելի մաս հանդիսացող 348,47 քառակուսի մետր ընդհանուր ներքին մակերեսով բնակելի տան նկատմամբ։ 2. Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԶԱՎԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Ղուկաս Մուրազյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝bd054279-96aa-4883-9d0c-a657661968ca



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner