Քաղաքացի Բենիամին Ալբերտի Շիրվանյանը դիմել է Ախուրյան համայնքի ղեկավարին, Ախուրյան համայնքի, Հացիկ բնակավայրի, 16-րդ փողոց, 36/1 հասցեում գտնվող 0,05189 հեկտար մակերեսով հողամասի և մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված բնակելի տան նկատմամբ իր սեփականության իրավունքը ճանաչելու խնդրանքով: Նկատի ունենալով, որ 0,05189 հեկտար մակերեսով հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, տնատիրությունը կառուցված չէ ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի գտնվում հաստատված պետական կամ համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերով նախատեսված գոտիներում, չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացինների կյանքին ու առողջությանը, կառուցված է քաղաքաշինական նորմերին ու կանոներին համապատասխան, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, Շիրակի մարզպետի 1997 թվականի ապրիլի 3-ի թիվ 72 որոշմամբ 164 քառակուսի մետր մակերեսով բնակելի տունը (անշարժ գույքի հասցեն՝ Շիրակի մարզ, Ախուրյանի շրջան, Մայիսյան կայարան, տուն 2, բնակարան 2, վերահասցեավորված՝ Շիրակի մարզ, Ախուրյան համայնք, Հացիկ բնակավայր, 16-րդ փողոց, 36/1 տուն) սեփականության իրավունքով հատկացվել է Բենիամին Ալբերտի Շիրվանյանի մորը, Փառանձեմ Գուրգենի Շիրվանյանին (մահացած 05/03/2010 թվական), ում ժառանգություն ընդունած ժառանգ է հանդիսանում որդին՝ Բենիամին Ալբերտի Շիրվանյանը (ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր 604-20240226-84-7728237) և ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի 1-ին և 3-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի, 1-ին մասի, 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի թիվ 1328-Ն որոշման 1-ին կետի դրույթներով, որոշում եմ՝1. Ճանաչել քաղաքացի Բենիամին Ալբերտի Շիրվանյանի (ծնված 09/12/1962 թվական) սեփականության իրավունքը Շիրակի մարզ, Ախուրյան համայնքի Հացիկ բնակավայրի 16-րդ փողոց, 36/1 տուն հասցեի 0,05189 հեկտար մակերեսով բնակելի կառուցապատման հողամասի և այդ հողամասում մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված, օրինական շինության և դրա անբաժանելի մաս հանդիսացող 348,47 քառակուսի մետր ընդհանուր ներքին մակերեսով բնակելի տան նկատմամբ։
2. Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։ |