Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ, 28-րդ, 59-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի դրույթներով և համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի, դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման կարգի 29-րդ կետի 1-ին ենթակետի պահանջների որոշում եմ`
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան բնակավայրի տարածքում գտնվող 08-007-0051-0002 կադաստրային ծածկագրով հողամասի սահմաններում գտնվող բնակավայրերի նպատակային նշանակության, այլ հողեր գործառնական նշանակության 0,00184 հեկտար մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը փոխել բնակելի կառուցապատման։
2.Սույն որոշման 1-ին կետում նշված 0,00184 հեկտար մակերեսով հողամասը հասցեավորել՝ «Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, Ախուրյան համայնք, գյուղ Ախուրյան, Ջրաշինարարների բանավանի 5-րդ փողոց, 1/14 հողամաս»:
3.Սույն որոշմամբ կատարված փոփոխությունները գրանցելու նպատակով, ներկայացնել Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեին: