Այսօր: Ուրբաթ, 22 Նոյեմբերի 2024թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 137
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



21 նոյեմբերի 2024 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԶԱՏԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 42-ՐԴ ՓՈՂՈՑ 50 ՀԱՍՑԵԻ 08-004-0090-0012 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԵՆՔ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Քաղաքացի Հրաչիկ Կառլենի Սիմոնյանը (ծնված 03/06/1954 թվական) դիմել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին` համասեփականության իրավունքով իր ընտանիքի անդամներին պատկանող, Հայաստանի Հանրապետության  Շիրակի մարզի Ախուրյան համայնքի, Ազատան բնակավայրի, 42-րդ փողոց, 50 հասցեի,  0,02656 հեկտար մակերեսով, 08-004-0090-0012 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա առկա, ինքնակամ կառուցված շինությունները օրինական ճանաչելու խնդրանքով:

Համասեփականության իրավունքով Հրաչիկ Կառլենի, Վարդ Ռազմիկի, Փառանձեմ, Ռուզան, Ծովիկ և Լիլիթ Հրաչիկի Սիմոնյաններին պատկանող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի,  Ախուրյան համայնքի Ազատան բնակավայրի,  42-րդ փողոց, 50 հասցեի հողամասի վրա գտնվող, ինքնակամ կառուցված 126,07 քառակուսի մետր ընդհանուր ներքին մակերեսով  բնակելի տունը,  աստիճանահարթակը, շվաքարանը, ավտոտնակը  և օժանդակ շինությունը կառուցվել են 1960 թվականին  (մինչև 2001 թվականի մայիսի 15-ը): Ինքնակամ կառույցները կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը և չեն առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք: Ինքնակամ կառույցները հաշվառված են Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեում թիվ 2024CJRPEY  ծածկագրով:

Ղեկավարվելով քաղաքացիական օրենսգրքի  188-րդ հոդվածի 6-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 5-ի թիվ 14-Ն որոշման 2-րդ կետի, «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի թիվ 912-Ն որոշման 1-ին և 4-րդ կետերի դրույթներով, համաձայն նույն որոշման կարգի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ կետերի, 13-րդ կետի, ա) ենթակետի  և  22.1 կետի պահանջների,  ինչպես նաև հաշվի առնելով  «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի 4-րդ հոդվածով սահմանված շինության տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցների (Գգ) սահմանված չափը՝ որը Ազատան գյուղի (Շիրակի մարզ, 14-րդ գոտի) համար 0,1209 է և հիմք ընդունելով Հրաչիկ Կառլենի Սիմոնյանի դիմումը՝ որոշում եմ.

1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի,  Ախուրյան համայնքի Ազատան բնակավայրի,  42-րդ փողոց, 50 հասցեի հողամասի վրա գտնվող, ինքնակամ կառուցված 120,63 քառակուսի մետր ընդհանուր ներքին մակերեսով  բնակելի տունը,  աստիճանահարթակը,  շվաքարանը  և  ավտոտնակը  ճանաչել օրինական առանց վճարների դիմաց:

2.Նույն հողամասի վրա 1960 թվականին ինքնակամ կառուցված 7 քառակուսի մետր արտաքին մակերեսով անավարտ շինությունը ճանաչել օրինական՝ սահմանված վճարների դիմաց:

3.Սույն որոշման 2-րդ կետով օրինական ճանաչված բնակելի շինության յուրաքանչյուր մեկ քառակուսի մետրի օրինականացման համար սահմանել  10000 դրամ և կիրառել 0,1209 գործակիցը:

4.Շինությունների օրինականացման համար հաշվարկված ընդհանուր վճարը կազմում է 8463 (ութ հազար չորս հարյուր վաթսուներեք) դրամ։

5.Սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից հաշված, 60 օրյա ժամկետում, օրինականացման համար սույն որոշման 4-րդ կետով սահմանված գումարը չվճարելու դեպքում` որոշումն համարվում է ուժը կորցրած:

6.Սահմանված կարգով նույն հողամասի վրա գտնվող 7 քառակուսի մետր արտաքին մակերեսով անավարտ օժանդակ շինությունը ավարտին հասցնելու համար տրամադրել ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ անհրաժեշտ նախագծային փաստաթղթերը մշակելու և շինարարությունն ավարտելու համար:

7.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անշարժ գույքի  համասեփականատերերին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

8.Գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԶԱՎԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Ղուկաս Մուրազյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner