Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 11-րդ և 24-րդ կետերի, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1.6 մասի, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի մարտի 26-ի թիվ 02-Ն հրամանի 85-րդ կետի դրույթներով
Որոշում եմ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի «Կառնուտի մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գոհար Շավարշի Կարապետյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգել՝ 2024 թվականի հոկտեմբերի 4-ից մինչև կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթի արդյունքում հաղթող ճամաչվելը, բայց ոչ ավել քան 3 ամիս: