Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդված 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի դրույթներով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի թիվ 1326-Ն որոշման N 4 հավելվածի 062-001 ծածկագրով տողի 10-րդ սյունակում կատարված փոփոխությունը («Մանկապարտեզ» բառը փոխարինվել է «բնակելի շենք» բառերով), հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի 2020 թվականի օգոստոսի 19-ի թիվ 01/09081-2020 գրությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի բնակիչ Սամվել Գառնիկի Կոստանդյանի և ընտանիքի անդամների համատեղ դիմումը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ 1․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականություն համարվող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան բնակավայրի Ջրաշինարարների փողոց, 4-րդ անցուղու 5-րդ շենքի թիվ 2՝ չորս սենյականոց բնակարանը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 11042022-08-0039, տրված 2022 թվականի մարտի 3-ին) 78,54 քառակուսի մետր մակերեսով, ընդհանուր օգտագործման տարածքների և հողամասի նկատմամբ բաժնային սեփականության իրավունքով նվիրատվություն կատարել Գառնիկ Սամվելի Կոստանդյանի ընտանիքի հետևյալ երեք անդամներին․
1) Կոստանդյան Գառնիկ Սամվելի (ծնված 1982 թվականի սեպտեմբերի 21-ին)՝ ինքը,
2) Կոստանդյան Սամվել Գառնիկի (ծնված 1956 թվականի սեպտեմբերի 17-ին)՝ հայրը,
3) Կոստանդյան Հռիփսիմե Սերյոժայի (ծնված 1960 թվականի հուլիսի 11-ին)՝ մայրը։
2․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին՝ նվիրառուների հետ կնքել գույքի նվիրատվության պայմանագիր, ապահովել դրա նոտարական վավերացումը և անշարժ գույքի նկատմամբ քաղաքացիների իրավունքների պետական գրանցումը՝ վերջիններիս միջոցներով։ |