Այսօր: Երկուշաբթի, 25 Նոյեմբերի 2024թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 180
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 307-Ա
 

Զեկ. ՄԱՐԻՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ախուրյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԴՊՐՈՑՆԵՐԻ ԹՎՈՎ ՉՈՐՍ ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ մասի դրույթներով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի 2024 թվականի նոյեմբերի 22-ի առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի բյուջեի պահուստային ֆոնդի 4727 հոդվածից  «Կրթական, մշակութային և սպորտային նպաստներ բյուջեից» հատկացված գումարներից դրամական աջակցություն տրամադրել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից «Հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման լավագույն փորձառության խրախուսում» նախաձեռնության շրջանակում պատվոգրերով և շնորհակալագրերով պարգևատրված հետևյալ ուսուցիչներին՝ 50000-ական /հիսուն հազարական/ դրամի չափով՝ 

1) Հանրակրթական պետական չափորոշչի ներդրման և հանրակրթության ուսումնական հաստատություններին ցուցաբերած աջակցության համար՝

ա. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Ախուրյանի Նիկոլ Աղբալյանի անվան ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Գեղամ Սամվելի Պետրոսյանին:

բ.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Ախուրյանի Նիկոլ Աղբալյանի անվան ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության համակարգող Արսինե Մինասի Ամիրյանին:

2) Հանրակրթության բարեփոխումներին միտված ակտիվ գործունեության համար՝

ա. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Ջաջուռի միջնակարգ դպրոց»  տնօրեն Թամարա Արմենակի Սուվարյանին:

 32024 թվականի  «Տարվա լավագույնները»  մրցույթում հաղթող ճանաչվելու համար՝

 ա. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Ախուրյանի թիվ 2 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ուսուցիչ Անահիտ Սերյոժայի Մազմանյանին:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԶԱՎԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԱՐԻՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner