Այսօր: Շաբաթ, 5 Հոկտեմբերի 2024թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 18
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



04 հուլիսի 2024 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 08-061-0053-0005 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԱՅԼ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0,05323 ՀԵԿՏԱՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻ ՌԱՖԻԿ ՎԱՐԴԱՆԻ ՆԱԶԱՐՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՀԵՍՏԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի, Հայկավան բնակավայրի տարածքում գտնվող համայնքային սեփականության 08-061-0053-0005 կադաստրային ծածկագրով հողամասի սահմաններում գտնվող 0,05323 հեկտար մակերեսով հողամասում 1987 թվականին կառուցվել է ինքնակամ համարվող արտադրական նշանակության պահեստ որը մինչ օրս տիրապետում է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Հայկավան գյուղի բնակիչ՝ Ռաֆիկ Վարդանի Նազարյանը ով 2024 թվականի հունիսի 26-ին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի համայնքապետարան դիմում է ներկայացրել ինքնակամ կառույցն օրինականացնելու խնդրանքով:

Հաշվի առնելով, որ համայնքային սեփականություն հանդիսացող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գյուղատնտեսկան արտադրական օբյեկտների գործառնական նշանակության 0,05323 հեկտար մակերեսով հողամասի վրա ինքնակամ կառուցված արտադրական նշանակության պահեստը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով սահմանված օրինականացման պայմաններին, որպես ինքնակամ կառույց հաշվառված է Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեում թիվ 2024UUKVK6 ծածկագրով,  չի գտնվում հաստատված պետական կամ համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերով նախատեսված գոտիներում, կառույցի պահպանումը չի խախտվում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, այն կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, կամ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 202-րդ հոդվածի 6-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի» 33-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի 731-Ն որոշմամբ հաստատված «Պետական կամ համայնքային հողամասերում գտնվող կառույցների նկատմամբ պետական կամ համայնքային սեփականության իրավունքի պետական գրանցման կարգի» 2-րդ, 3-րդ կետերի դրույթներով որոշում եմ՝

1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի, Հայկավան բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 08-061-0053-0005 կադաստրային ծածկագրով հողամասի սահմաններում գտնվող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության 0,05323 հեկտար մակերեսով հողամասի վրա ինքնակամ կառուցված 226,65 քառակուսի մետր արտաքին մակերեսով արտադրական նշանակության պահեստը և 92,11 քառակուսի մետր արտաքին մակերեսով արտադրական նշանակության շվաքարանը ճանաչել օրինական և դրանք համարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականությունը:

2.Սույն որոշման 1-ին կետում նշված արտադրական նշանակության շինությունների և դրանցով զբաղեցված հողամասը գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք) ձեռք բերելու առաջարկություն անել տվյալ կառույցն իրականացրած անձին՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Հայկավան գյուղի բնակիչ՝  Ռաֆիկ Վարդանի Նազարյանին։

3.Անշարժ գույքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականության իրավունքները ենթարկել պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԶԱՎԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Ղուկաս Մուրազյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner