Քաղաքացի Կարապետ Սարգսի Թորոսյանը դիմել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Գետք բնակավայրի 3-րդ փողոց, 15/1 հասցեում գտնվող 08-032-0001-0001 և 08-032-0001-0063 կադաստրային ծածկագրերով հողամասերի սահմաններում գտնվող 0,03304 հեկտար մակերեսով հողամասի և դրա վրա կառուցված բնակելի տան նկատմամբ իր և Ռոզա Կառլենի Թորոսյանների սեփականության իրավունքը ճանաչելու խնդրանքով:
Հաշվի առնելով, որ 0,03304 հեկտար մակերեսով հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, բնակելի տունը կառուցված չէ ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում կամ քաղաքաշինական նորմերի և կանոների էական խախտումներով և դրա պահպանումը չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին և 3-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի, 1-ին մասի, 24-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի թիվ 1328-Ն որոշման 1-ին կետի դրույթներով, որոշում եմ՝
1.Ճանաչել քաղաքացիներ Կարապետ Սարգսի Թորոսյանի (ծնված 20/07/1962 թվական) և Ռոզա Կառլենի Թորոսյանի (ծնված 23/08/1963 թվական) սեփականության իրավունքը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Գետք բնակավայրի 3-րդ փողոց, 15/1 հասցեում գտնվող 08-032-0001-0001 և 08-032-0001-0063 կադաստրային ծածկագրերով հողամասերի սահմաններում գտնվող 0,03304 հեկտար մակերեսով հողամասի և դրա վրա մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված 185,95 քառակուսի մետր ընդհանուր ներքին մակերեսով բնակելի տան նկատմամբ, այն համարել օրինական՝ առանց օրինականացման վճարների գանձման:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Կարապետ Սարգսի և Ռոզա Կառլենի Թորոսյաններին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
3.Գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: