Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 37-րդ կետով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի 2024 թվականի հոկտեմբերի 8-ի N 01//09258-2024 գրությամբ ներկայացված առաջարկությունները՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների սեփական լիազորությունների իրականացման նկատմամբ 2024 թվականի սեպտեմբերի 16-20-ն իրականացված իրավական հսկողության արդյունքների վերաբերյալ կազմված 2024 թվականի սեպտեմբերի 27-ի ԻՀ 02 արձանագրությանը կից ներկայացված հավելվածում նշված խախտումներն ամբողջությամբ ընդունել ի գիտություն:
2.Առաջարկել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանին՝ միջոցներ ձեռնարկել համայնքում իրականացված իրավական հսկողության արդյունքում արձանագրված խախտումներն ամբողջությամբ և սահմանված ժամկետներում վերացնելու, հետագայում այդպիսիք բացառելու ուղղությամբ:
3.Որոշման կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավար՝Զավեն Մանուկյանին: