Քաղաքացի Սայգանուշ Բեյբութի Սմբատյանը (ծնված 07/10/1945 թվական) դիմել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին` բաժնային սեփականության իրավունքով իր ընտանիքին պատկանող Երազգավորս գյուղի 7-րդ փողոց 4 հասցեի 08-037-0055-0007 կադաստրային ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0,6756 հեկտար մակերեսով տնամերձ հողամասի վրա առկա, ինքնակամ համարվող բնակելի նշանակության շենք շինություններն օրինական ճանաչելու խնդրանքով:
Բաժնային սեփականության իրավունքով Սայգանուշ Բեյբութի Սմբատյանին, Արմեն և Համբարձում Ռուստամի Գրիգորյաններին պատկանող Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Երազգավորս գյուղի 7-րդ փողոց 4 հասցեի հողամասի վրա գտնվող ինքնակամ կառույց համարվող 282,99 քառակուսի մետր ընդհանուր ներքին մակերեսով բնակելի տունը, նկուղը, աստիճանահարթակը, հարթակը, շվաքարանը, ձեղնահարկը, անասնաշենքը և 191,47 քառակուսի մետր արտաքին մակերեսով արտադրական նշանակության կաթսայատունը կառուցվել են 1984-1990 թվականներին (մինչև 2001 թվականի մայիսի 15-ը)։ Ինքնակամ կառույցները կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը և չեն առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք: Ինքնակամ կառույցները հաշվառված են Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեում թիվ 2024FKURP4 ծածկագրով:
Ղեկավարվելով քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 6-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 5-ի թիվ 14-Ն որոշման 2-րդ կետի, «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի թիվ 912-Ն որոշման 1-ին և 4-րդ կետերի դրույթներով, համաձայն նույն որոշման կարգի 8-րդ, 9-րդ , 11-րդ, 14-րդ, 15 բ), և 16 բ) կետերի, 22.1 կետի պահանջների, ինչպես նաև հաշվի առնելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով սահմանված շինության տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցների (Գգ) սահմանված չափը՝ որը Երազգավորս գյուղի (Շիրակի մարզ, 17-րդ գոտի) համար 0,0743 է և հիմք ընդունելով Սայգանուշ Բեյբութի Սմբատյանի դիմումը՝ որոշում եմ.
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Երազգավորս գյուղի 7-րդ փողոց 4 հասցեի հողամասի վրա գտնվող ինքնակամ կառույց համարվող 282,99 քառակուսի մետր ընդհանուր ներքին մակերեսով բնակելի տունը, նկուղը, աստիճանահարթակը, հարթակը, շվաքարանը, ձեղնահարկը, անասնաշենքը ճանաչել օրինական առանց վճարների գանձման:
2.Նույն հողամասի վրա գտնվող 191,47 քառակուսի մետր արտաքին մակերեսով արտադրական նպատակային նշանակության կաթսայատունը ճանաչել օրինական սահմանված վճարների դիմաց։ Արտադրական նշանակության կառույցի յուրաքանչյուր մեկ քառակուսի մետրի համար` սահմանել 15000 դրամ և կիրառել 0,0743 գործակիցը:
3.Ընդամենը շինության օրինականացման համար հաշվարկված վճարը կազմում է 213393 (երկու հարյուր տասերեք հազար երեք հարյուր իննսուներեք) դրամ։
4.Նույն հողամասի վրա 40,96 քառակուսի մետր ընդհանուր ներքին մակերեսով անավարտ անասնաշենքը և նկուղը թողնել ինքնակամ, ինքնակամ կառույցների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պարտավորությունները և ռիսկերը կրում են հողամասի բաժնային սեփականատերերը:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անշարժ գույքի բաժնային սեփականատերերին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
6.Գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: