ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ և 24-րդ կետերի, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1.5-րդ և 9-րդ հոդվածի 5-րդ մասերի, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մասի, 94-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով Գոհար Շավարշի Կարապետյանի դիմումը՝
Որոշում եմ
1.Գոհար Շավարշի Կարապետյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի «Լեոյի անվան մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար՝ մինչև տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված անձի նշանակումը, բայց ոչ ավել քան 6 ամիս ժամկետով:
2. Գոհար Շավարշի Կարապետյանի հետ կնքել որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր ՝ 2024 թվականի նոյեմբերի 1-ից:
3.Աշխատանքային առաջին օր համարել 2024 թվականի նոյեմբերի 1-ը: