Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի 11-րդ կետի, <<Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի N 1024-Ն որոշմամբ հաստատված 2-րդ հավելվածի 1-ին մասի դրույթներով և հիմք ընդունելով <<Ախուրյանի բժշկական կենտրոն>> փակ բաժնետիրական ընկերության կողմից 2024 թվականի հոկտեմբերի 30-ին տրված՝ սերիա ZZ N 244124 և 2024 թվականի նոյեմբերի 15-ին տրված՝ ZZ N 244137 անաշխատունակության թերթիկներըհրամայում եմ՝
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի համայնքապետարանի աշխատակազմի էլեկտրիկ-փականագործ Ցոլակ Ներսեսի Իգիթյանին2024 թվականի հոկտեմբերի 22-ից մինչև 2024 թվականի նոյեմբերի 16-ը ներառյալ՝ ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար նշանակել ժամանակավոր անաշխատունակության նպաստ։
2.Հայաստանի ՀանրապետությանՇիրակիմարզի Ախուրյանի համայնքապետարանիաշխատակազմիֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետինՀայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել ժամանակավոր անաշխատունակության նպաստի հաշվարկումն ու վճարումը։