Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 4-րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի թիվ 698-Ն որոշման 2-րդ հավելվածի 39-րդ կետի 1-ին ենթակետի դրույթներով, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի Կ-19112024-08-0221 որոշումը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին՝ որոշում է. 1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Կապս բնակավայրի տարածքում գտնվող, իրավունքի ձեռքբերումը հաստատող փաստաթղթեր չունեցող, սակայն ըստ էլեկտրոնային կադաստրային քարտեզի, քաղաքացու անվամբ հաշվառված 08-052-0041-0013 և 08-052-0041-0014 կադաստրային ծածկագրերով 0,0709 հեկտար ընդհանուր մակերեսով հողամասը ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականություն (հասցեն՝ Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ Ախուրյան համայնք, գյուղ Կապս, 12-րդ փողոց, 5):
2.Սահմանված կարգով հողամասի նկատմամբ իրավունքները ներկայացնել պատական գրանցման և համայնքի սեփականության գույքագրման փաստաթղթերում կատարել համապատասխան փոփոխություն: |