Այսօր: Ուրբաթ, 18 Հոկտեմբերի 2024թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 146
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



17 հոկտեմբերի 2024 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 08-037-0057-0002 08-037-0057-0005 ԵՎ 08-037-0057-0006 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐԵՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0,63005 ՀԵԿՏԱՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻ ԱՇՈՏ ԿԱՐԱՊԵՏԻ ՀԼՂԱԹՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի, Երազգավորս բնակավայրի տարածքում համայնքային սեփականության 08-037-0057-0002,08-037-0057-0005 և 08-037-0057-0006 կադաստրային ծածկագրերով հողամասերի սահմաններում գտնվող 0,63005 հեկտար մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամասում 1984 թվականին կառուցվել են ինքնակամ համարվող արտադրական նշանակության շինություններ որոնք մինչ օրս տիրապետում է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Երազգավորս գյուղի բնակիչ՝ Աշոտ Կարապետի Հլղաթյանը ով 2024 թվականի հոկտեմբերի 8-ին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի համայնքապետարան դիմում է ներկայացրել ինքնակամ կառույցներն օրինականացնելու խնդրանքով:

Հաշվի առնելով, որ համայնքային սեփականություն հանդիսացող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական բյեկտների նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության 0,63005 հեկտար մակերեսով հողամասի վրա ինքնակամ կառուցված արտադրական նշանակության շինությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով սահմանված օրինականացման պայմաններին, որպես ինքնակամ կառույցներ հաշվառված են Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեում թիվ 2024YWUQDP ծածկագրով,  չեն գտնվում հաստատված պետական կամ համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերով նախատեսված գոտիներում, կառույցների պահպանումը չի խախտվում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, դրանք կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, չեն գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, կամ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 202-րդ հոդվածի 6-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի» 33-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի 731-Ն որոշմամբ հաստատված «Պետական կամ համայնքային հողամասերում գտնվող կառույցների նկատմամբ պետական կամ համայնքային սեփականության իրավունքի պետական գրանցման կարգի» 2-րդ, 3-րդ կետերի դրույթներով որոշում եմ՝

1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի, Երազգավորս բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 08-037-0057-0002, 08-037-0057-0005 և 08-037-0057-0006 կադաստրային ծածկագրերով հողամասերի սահմաններում գտնվող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության 0,63005 հեկտար մակերեսով հողամասի վրա ինքնակամ կառուցված 2115,34 քառակուսի մետր ընդհանուր արտաքին մակերեսով արտադրական նշանակության շինությունները ճանաչել օրինական և դրանք համարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականությունը:

2.Սույն որոշման 1-ին կետում նշված շինությունները և դրանցով զբաղեցված հողամասը գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք) ձեռք բերելու առաջարկություն անել տվյալ կառույցներն իրականացրած անձ՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Երազգավորս գյուղի բնակիչ՝  Աշոտ Կարապետի Հլղաթյանին։

3.Անշարժ գույքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականության իրավունքները ենթարկել պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԶԱՎԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Ղուկաս Մուրազյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝7ae5ecbd-d397-4a41-b445-81ea82081eea



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner