Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի դրույթներով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի 2024 թվականի նոյեմբերի 14-ի թիվ Կ-14112024-08-0165 որոշումը՝ որոշում եմ.
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի 2024 թվականի հոկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Հովիտ բնակավայրի 1-ին փողոց 3-րդ նրբանցք 38 հասցեի 08-068-0020-0003 կադաստրային ծածկագրով հողամասի վրա ինքնակամ կառուցված բնակելի նշանակության շենք շինություններն օրինական ճանաչելու մասին» թիվ 1199-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1)Որոշման 2-րդ պարբերությունում և 1-ին կետում «289,48» թվերը փոխարինել «286,29» թվերով, որոշման 3-րդ կետում «154883 (մեկ հարյուր հիսունչորս հազար ութ հարյուր ութսուներեք)» բառերը և թվերը փոխարինել «153676 (մեկ հարյուր հիսուներեք հազար վեց հարյուր յոթանասունվեց)» բառերով և թվերով։
2)Որոշման 5-րդ կետում «87,14 քառակուսի մետր ընդհանուր ներքին մակերեսով օժանդակ շինությունը և նկուղը» բառերը և թվերը փոխարինել «87,14 քառակուսի մետր ընդհանուր ներքին մակերեսով օժանդակ շինությունը, նկուղը և 3,19 քառակուսի մետր մակերեսով պարիսպը» բառերով և թվերուվ։