Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի դրույթներով և հաշվի առնելով հանգամանքը․ որ Լևոն Միհրանի Հայրապետյանը 2024 թվականի նոյեմբերի 4-ին մահացել է (մահվան մասին պետական վկայական N ԲԱ924496), Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ 1․ Հայաստանի հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 11-ի Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Վահրամաբերդ բնակավայրի Լեն-Գէս թաղամաս 1-ին շենքի թիվ 8 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող բնակարանը Գագիկ Լևոնի Հայրապետյանի ընտանիքի երկու անդամներին նվիրատվություն կատարելու մասին թիվ 211-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները․
1)Վերնագրում Հայրապետյանի ընտանիքի երկու անդամներին բառերը փոխարինել Հայրապետյանին բառով,
2)Նախաբանում և Լևոն Միհրանի Հայրապետյանների միասնական բառերը փոխարինել Հայրապետյանի բառով,
3)1-ին կետում Հայրապետյանի ընտանիքի հետևյալ երկու անդամներին բառերը փոխարինել Հայրապետյանին բառով,
4)1-ին կետի 2-րդ ենթակետը հանել,
5)2-րդ կետում նվիրառուներ բառը փոխարինել նվիրառուի բառով։ |