Այսօր: Ուրբաթ, 20 Սեպտեմբերի 2024թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 204
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



17 սեպտեմբերի 2024 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԱԶԱՏԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 28-ՐԴ ՓՈՂՈՑ 21 ՀԱՍՑԵԻ 08-004-0120-0016 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԵՆՔ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Քաղաքացի Նարեկ Ավետիսի Ենգոյանը (ծնված 18/05/1986 թվական) դիմել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին` բաժնային սեփականության իրավունքով իր ընտանիքի անդամներին պատկանող, Հայաստանի Հանրապետության  Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ազատան գյուղի, 28-րդ փողոց, 21 հասցեի, 0,14073 հեկտար մակերեսով, 08-004-0120-0016 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա առկա, ինքնակամ կառուցված շինություններն օրինական ճանաչելու խնդրանքով։

Բաժնային սեփականության իրավունքով Արմենուհի Մերուժանի, Մարգարիտա, Տիգրանուհի, Նարեկ և Լիլիթ Ավետիսի Ենգոյաններին պատկանող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ազատան գյուղի, 28-րդ փողոց, 21 հասցեի հողամասի վրա գտնվող, 304,35 քառակուսի մետր ընդհանուր արտաքին մակերեսով նկուղը, բնակելի տունը, ձեղնահարկը, բաց պատշգամբը, աստիճանահարթակները, խոհանոցը, զուգարանը և պարիսպները կառուցվել են 2007-ից մինչև 2019 թվականը (2001 թվականի մայիսի 15-ից հետո): Ինքնակամ կառույցները կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը և չեն առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք: Ինքնակամ կառույցները հաշվառված են Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեում թիվ 2024TQHJHH ծածկագրով:

Ղեկավարվելով քաղաքացիական օրենսգրքի  188-րդ հոդվածի 6-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ, 28-րդ, 30-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 5-ի թիվ 14-Ն որոշման 2-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի թիվ 88 որոշմամբ հաստատված կարգի 3.2-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի թիվ 600-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված ցանկի 4-րդ կետի դասակարգումների, «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի թիվ 912-Ն որոշման 1-ին և 4-րդ կետերի դրույթներով, համաձայն նույն որոշման կարգի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ կետերի, 13-րդ կետի ա) և բ) ենթակետերի, 18-րդ կետի դ) ենթակետի, ինչպես նաև հաշվի առնելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով սահմանված շինության տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցների (Գգ) սահմանված չափը՝ որը Ազատան գյուղի (Շիրակի մարզ, 14-րդ գոտի) համար 0,1209 է և հիմք ընդունելով Նարեկ Ավետիսի Ենգոյանի դիմումը՝ որոշում եմ.

1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ազատան գյուղի, 28-րդ փողոց, 21 հասցեի հողամասի վրա գտնվող 304,35 քառակուսի մետր ընդհանուր արտաքին մակերեսով նկուղը, բնակելի տունը, ձեղնահարկը, բաց պատշգամբը, աստիճանահարթակները, խոհանոցը, զուգարանը և պարիսպները, ինչպես նաև ինքնակամ բացված մեկ դուռը, մեկ բացվածքը, մեկ դարպասը և փակված մեկ դուռը  ճանաչել օրինական սահմանված վճարների դիմաց:

2.Սույն որոշման 1-ին կետով օրինական ճանաչված բնակելի տան յուրաքանչյուր մեկ քառակուսի մետրի, ինչպես նաև ինքնակամ բացված մեկ դռան, մեկ բացվածքի, մեկ դարպասի և փակված մեկ դռան օրինականացման համար սահմանել 10000 դրամ, օժանդակ շինությունների յուրաքանչյուր մեկ քառակուսի մետրի օրինականացման համար սահմանել 6000 դրամ և կիրառել 0,1209 գործակիցը:

3.Շինությունների օրինականացման համար հաշվարկված ընդհանուր գումարը կազմում է 362644 (երեք հարյուր վաթսուներկու հազար վեց հարյուր քառասունչորս) դրամ։

4.Նույն հողամասի վրա գտնվող, հողամասի հատակագծում թիվ 2 համարակալմամբ բնակելի տան 66,66 քառակուսի մետր ներքին մակերեսով մասի գործառնական նշանակությունը փոխել ավտոտնակ գործառնական նշանակության, 8,83 քառակուսի մետր ներքին մակերեսով մասի գործառնական նշանակությունը փոխել հացատուն գործառնական նշանակության և հողամասի հատակագծում թիվ 5 համարակալմամբ 13,29 քառակուսի մետր ներքին մակերեսով անասնաշենքի մասի գործառնական նշանակությունը փոխել հացատուն գործառնական նշանակության:

5.Սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից հաշված, 60 օրյա ժամկետում, օրինականացման համար սույն որոշման 3-րդ կետով սահմանված գումարը չվճարելու դեպքում որոշումն համարվում է ուժը կորցրած:

6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անշարժ գույքի բաժնային սեփականատերերին  պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

7.Գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԶԱՎԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Ղուկաս Մուրազյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝323ddb69-c0d4-4c94-acb2-f57acfd538b4



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner