Քաղաքացի Հրաչիկ Կառլենի Սիմոնյանը (ծնված 03/06/1954 թվական) դիմել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին` համասեփականության իրավունքով իր ընտանիքի անդամներին պատկանող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի, Ազատան բնակավայրի, 42-րդ փողոց, 50 հասցեի, 0,02656 հեկտար մակերեսով, 08-004-0090-0012 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա առկա, ինքնակամ կառուցված շինությունները օրինական ճանաչելու խնդրանքով:
Համասեփականության իրավունքով Հրաչիկ Կառլենի, Վարդ Ռազմիկի, Փառանձեմ, Ռուզան, Ծովիկ և Լիլիթ Հրաչիկի Սիմոնյաններին պատկանող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Ախուրյան համայնքի Ազատան բնակավայրի, 42-րդ փողոց, 50 հասցեի հողամասի վրա գտնվող, ինքնակամ կառուցված 126,07 քառակուսի մետր ընդհանուր ներքին մակերեսով բնակելի տունը, աստիճանահարթակը, շվաքարանը, ավտոտնակը և օժանդակ շինությունը կառուցվել են 1960 թվականին (մինչև 2001 թվականի մայիսի 15-ը): Ինքնակամ կառույցները կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը և չեն առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք: Ինքնակամ կառույցները հաշվառված են Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեում թիվ 2024CJRPEY ծածկագրով:
Ղեկավարվելով քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 6-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 5-ի թիվ 14-Ն որոշման 2-րդ կետի, «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի թիվ 912-Ն որոշման 1-ին և 4-րդ կետերի դրույթներով, համաձայն նույն որոշման կարգի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ կետերի, 13-րդ կետի, ա) ենթակետի և 22.1 կետի պահանջների, ինչպես նաև հաշվի առնելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի 4-րդ հոդվածով սահմանված շինության տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցների (Գգ) սահմանված չափը՝ որը Ազատան գյուղի (Շիրակի մարզ, 14-րդ գոտի) համար 0,1209 է և հիմք ընդունելով Հրաչիկ Կառլենի Սիմոնյանի դիմումը՝ որոշում եմ.
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Ախուրյան համայնքի Ազատան բնակավայրի, 42-րդ փողոց, 50 հասցեի հողամասի վրա գտնվող, ինքնակամ կառուցված 120,63 քառակուսի մետր ընդհանուր ներքին մակերեսով բնակելի տունը, աստիճանահարթակը, շվաքարանը և ավտոտնակը ճանաչել օրինական առանց վճարների դիմաց:
2.Նույն հողամասի վրա 1960 թվականին ինքնակամ կառուցված 7 քառակուսի մետր արտաքին մակերեսով անավարտ շինությունը ճանաչել օրինական՝ սահմանված վճարների դիմաց:
3.Սույն որոշման 2-րդ կետով օրինական ճանաչված բնակելի շինության յուրաքանչյուր մեկ քառակուսի մետրի օրինականացման համար սահմանել 10000 դրամ և կիրառել 0,1209 գործակիցը:
4.Շինությունների օրինականացման համար հաշվարկված ընդհանուր վճարը կազմում է 8463 (ութ հազար չորս հարյուր վաթսուներեք) դրամ։
5.Սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից հաշված, 60 օրյա ժամկետում, օրինականացման համար սույն որոշման 4-րդ կետով սահմանված գումարը չվճարելու դեպքում` որոշումն համարվում է ուժը կորցրած:
6.Սահմանված կարգով նույն հողամասի վրա գտնվող 7 քառակուսի մետր արտաքին մակերեսով անավարտ օժանդակ շինությունը ավարտին հասցնելու համար տրամադրել ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ անհրաժեշտ նախագծային փաստաթղթերը մշակելու և շինարարությունն ավարտելու համար:
7.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անշարժ գույքի համասեփականատերերին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
8.Գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: