Այսօր: Ուրբաթ, 20 Սեպտեմբերի 2024թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 204
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



18 սեպտեմբերի 2024 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԽՈՒՐՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՋՐԱՇԻՆԱՐԱՐՆԵՐԻ ԲԱՆԱՎԱՆ 3-ՐԴ ՓՈՂՈՑ, 1/4 ՇԵՆՔԻ ԹԻՎ 18 ԲՆԱԿԱՐԱՆԸ ՎԱՐՁԱԿԱԼ ՎԱՐԴԻԹԵՐ ՎԱՐԱԶԴԱՏԻ ԳԱԼՍՏՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻ ՉՈՐՍ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի դրույթներով, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2016 թվականի ապրիլի 15-ի թիվ 72-Ա հրամանի 2-րդ հավելվածի 89-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2018 թվականի հուլիսի 13-ի թիվ 50 որոշումը, որոշում եմ՝

1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականություն համարվող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի, Ախուրյան բնակավայրի, Ջրաշինարարների բանավան, 3-րդ փողոց, 1/4 շենքի թիվ 18, երեք սենյականոց բնակարանը` 64․23 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով, բազմաբնակարան շենքի ընդհանուր օգտագործման տարածքների և շենքով զբաղեցված հողամասի նկատմամբ բաժնային սեփականության իրավունքով նվիրատվություն կատարել Վարդիթեր Վարազդատի Գալստյանի ընտանիքի հետևյալ չորս անդամներին․

1)Գալստյան Վարդիթեր Վարազդատի (ծնված 1961 թվականի մարտի 27-ին), ինքը,

2)Գալստյան Դերենիկ Եսայի (ծնված 1959 թվականի փետրվարի 20-ին),ամուսինը,

3)Գալստյան Կարեն Դերենիկի (ծնված 1982 թվականի դեկտեմբերի 09-ին), տղան,

4)Գալստյան Լիանա Դերենիկի (ծնված 1986թվականի փետրվարի 28-ին), աղջիկը,

2.Սույն որոշման 1-ին կետով նվիրաբերված գույքը դուրս գրել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի գույքացանկից։

3.Սույն որոշումից բխող գույքային իրավունքները պետական գրանցման նպատակով ներկայացնել Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԶԱՎԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Ղուկաս Մուրազյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner