Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ, 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի, 4-րդ մասի 1-ին կետի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2024 թվականի փետրվարի 15-ի թիվ 31-Ա որոշումը և 2024 թվականի հունիսի 07-ի Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Բասեն բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում կայացած մրցույթի արդյունքների վերաբերյալ կազմված 2024 թվականի հունիսի 07-ի թիվ 1 և թիվ 2 արձանագրությունները որոշում եմ՝
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Բասեն գյուղի վարչական սահմաններում գտնվող, համայնքայինսեփականությունհանդիսացող` 08-084-0210-0010 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության 1,56223հեկտար չորրորդ կարգի, անջրդի վարելահող գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով, 12400 /տասներկու հազար չորս հարյուր/ ՀՀ դրամտարեկան վարձավճարով վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրել մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակից՝ Ռոզա Սերյոժայի Հարությունյանին, անձնագիր՝ AU 0536924, տրված՝ 06.12.2021թ․, 030-ի կողմից:
2.Օրենքով սահմանված կարգով Ռոզա Սերյոժայի Հարությունյանի հետ կնքել հողամասի վարձակալության պայմանագիր 10 տարի ժամկետով:
3.Պարտավորեցնել Ռոզա Սերյոժայի Հարությունյանին տարեկան վճարումները կատարել եռամսյակային կարգով: